Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին 

Ստամբուլն աղետալի երկրաշարժի շեմին է

Աշխարհ

Թուրքիան գտնվում է աշխարհագրական բարդ դիրքում՝ եվրասիական, արաբական և աֆրիկյան տեկտոնական խզվածքների խաչմերուկում, ինչն այն դարձնում է սեյսմիկ առումով ամենաակտիվ տարածաշրջաններից մեկը։

Վերջին տարիներին Թուրքիայում և հարակից տարածքներում, մասնավորապես Էգեյան ծովում գրանցվել են բազմաթիվ երկրաշարժեր, որոնք հերթական անգամ անհանգստացրել են թուրք հասարակությանն ու ոլորտի մասնագետներին։

Այս իրավիճակում, այլ քաղաքներին զուգահեռ, փաստացի առավել մեծ վտանգի տակ է հայտնվում Ստամբուլ քաղաքը։ Մի շարք գիտնականների եզրակացությունները փաստում են, որ այն Թուրքիայի ամենախոցելի քաղաքներից մեկն է այս առումով։

Ստամբուլը, Թուրքիայի ամենամեծ և ամենախիտ բնակեցված քաղաքն է: Այն գտնվում է «Հյուսիսային Անատոլիական խզվածքի» (North Anatolian Fault) մոտ, որը համարվում է աշխարհի ամենաակտիվ տեկտոնական խզվածքներից մեկը։

Հենց այս խզվածքն էլ եղել է պատճառ մի շարք այնպիսի աղետալի երկրաշարժերի համար, ինչպիսին է օրինակ 1999 թվականի Իզմիթ քաղաքի երկրաշարժը (7.6 մագնիտուդ), որի հետևանքով զոհվել էր ավելի քան 17.000 մարդ։

Պրոֆեսոր Նաջի Գյորուրը, ով Թուրքիայի ամենահայտնի սեյսմոլոգներից է ու հետևում է ամենօրյա կտրվածքով գրանցվող երկրաշարժերին, ևս հավաստում է, որ Ստամբուլը գտնվում է մեծ երկրաշարժի ուղիղ վտանգի առաջ։ Նրա կարծիքով՝ խզվածքի վրա կուտակված էներգիան կարող է ազատվել ցանկացած պահի, ինչն էլ կարող է հանգեցնել 7 և կամ ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի։

«Ստամբուլը պատրաստ չէ այդպիսի երկրաշարժի, քանի որ քաղաքի շինությունների մեծ մասը չեն համապատասխանում ժամանակակից սեյսմիկ ստանդարտներին», - ասում է Գյորուրը։

Ստամբուլի հնարավոր աղետալի հետևանքների կանխավարկածը վերջերս հաստատեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընթացիկ տարվա (2025) փետրվարի սկզբին Էրդողանը կոչ արեց տեղական ինքնակառավարման մարմիններին լրջորեն նախապատրասվել երկրաշարժերին:

«Մեր քաղաքները և հատկապես Ստամբուլը սեյսմակայուն դարձնելուց բացի այլընտրանք չունենք»:

Այսպիսի կոչով երկրի առաջնորդը հանդես է գալիս Էգեյան ծովում և Թուրքիային հարող ափամերձ շրջաններում պարբերաբար գրանցվող երկրաշարժերի ֆոնին, որի վերաբերյալ նույնիսկ զեկույց է հրապարակվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD):

Ըստ այդմ՝ հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը,  Թուրքիայի ժամանակով 15:50-ին Էգեյան ծովում 570 ցնցում է գրանցվել: Կանխատեսվել է նաև ծովում հրաբխի հնարավոր ժայթքման և դրա հետևանքով հնարավոր ցունամիի վտանգի մասին, որն էլ կարող է հասնել մինչև թուրքական բնակավայրեր:

Այսպիսի վերլուծություններին զուգահեռ նույնիսկ ափամերձ շրջաններում մեկնարկեցին շչակների տեղադրման աշխատանքներ՝ հնարավոր ցունամիի իրազեկման պարագայում դրանք կիրառելու նպատակով:

Այս օրերին տիրող իրավիճակի վերաբերյալ վերլուծություններն ու տարատեսակ տեղեկություններն ակամա հիշեցնում են ոչ վաղ անցյալում Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի մասին: Երկու տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 6-ին իրարահաջորդ և ավելի քան 7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ գրանցվեին երկրի հարավային Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգում, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 55.000 մարդ, իսկ տուժածների և անտունների հարցը մինչ օրս մնում է վերջնականորեն չլուծված:

Քահրմանամարաշի երկրաշարժերը, մի շարք սեյմսոլոգների կարծիքով, ակտիվացրել են հարակից խզվածքներն ու դրանցում գազերի կուտակման գործընթացը և չնայած նրան, որ այս երկրաշարժերն ուղղակիորեն չեն ազդել Ստամբուլի վրա, դրանք ցույց են տալիս, որ տեկտոնական լարումները շարունակում են աճել, գրում է Ermenihaber–ը։

Սեյմսոլոգ, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանը նշում է. «Ստամբուլը գտնվում է մեծ երկրաշարժի ռիսկին դեմ առ դեմ, և մենք պետք է պատրաստ լինենք։ Վերջին երկրաշարժերը Էգեյան ծովում ցույց են տալիս, որ տեկտոնական գործընթացները շարունակվում են և դա անխուսափելիորեն կազդի Ստամբուլի վրա»։

Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում դիտարկել Ստամբուլի երկրաշարժադիմացկությունը: «Ստամբուլի պլանավորման գործակալության» կողմից Մարմարայի երկրաշարժերի 25-ամյակի առթիվ 2024-ին պատրաստված զեկույցի համաձայն՝ Ստամբուլում գոյություն ունեցող շենքերի զգալի մասը դեռևս չի համապատասխանում երկրաշարժակայունության հիմնական պահանջներին և երկրաշարժի դեպքում ինչպես մարդկային կյանքերի, այնպես էլ նյութական վնասների տեսանկյունից մեծ կորուստներ կարող են լինել։

«Ստամբուլի հնարավոր երկրաշարժային կորուստների կանխատեսումների թարմացում» ուսումնասիրության շրջանակներում էլ ընդգծվել է, որ 7.5 ուժգնությամբ մագնիտուդ երկրաշարժի պարագայում կվնասվի ավելի քան 500.000 շենք: Եվ սա դեռևս 2019-ին:

Այսպիսով կարելի է կարծել, որ Ստամբուլը գտնվում է աղետալի երկրաշարժի և դրա աղետալի հետևանքներին դեմ հանդիման, իսկ քաղաքի ապագան կախված է նրանից, թե ինչպես կկողմնորոշվեն տեղական ինքնակառավարման մարմիններն ու կառավարությունը մինչև հնարավոր երկրաշարժը:

Ստամբուլի՝ երկրաշարժերին ոչ դիմացկուն լինելու հարցում միակարծիք են նաև գիտնականները: Նրանք անհրաժեշտ են համարում ստեղծված իրավիճակում արագացնել հնարավոր ցնցումների դեմ կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը:

Հարկ է նաև ընդգծել, որ դեռևս 2020-ին Էրդողանը հայտարարել էր Ստամբուլի քաղաքային վերափոխումների մասին, որի նպատակն էր ամրապնդել քաղաքի ենթակառուցվածքները և նվազեցնել երկրաշարժերի ռիսկերը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր քանդել հին և անապահով շենքերը և դրանց փոխարեն կառուցել նոր, երկրաշարժակայուն շինություններ։ Նա նաև կոչ էր արել կանոնավոր կերպով անցկացնել երկրաշարժային վարժանքներ և բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը երկրաշարժերի ժամանակ անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ: Չնայած տարիներ առաջ եղած նման հրահանգներին՝ իրականացված գործողությունների վերաբերյալ տեղեկություններն այդպես էլ մնում են անհայտ:

Այժմ էլ հերթական երկրաշարժերի պարբերականության խտացման ֆոնին Էրդողանը կրկին կոչ է անում լրջորեն նախատապատրաստվել երկրաշարժերին, ինչն էլ ուղղակի փաստում է նախորդիվ «լրջորեն չզբաղվելու» և հնարավոր վտանգները ցանկալի չափով չչեզոքացնելու մասին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել
Ամենադիտված