Մայիսի 9-ը շատ վաղ է Մոսկվա այցի համար. Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 9-ը դեռ վաղ է Մոսկվա իր այցի համար, սակայն նա նախատեսում է «հարմար պահին» այցելել Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնել է TASS-ը:
Սպիտակ տանը ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաջ, Թրամփին հարցրել են, թե երբ է նա պատրաստվում այցելել Մոսկվա:
«Ոչ շուտով, բայց ես անպայման կանեմ դա, եթե ամեն ինչ ստացվի (խմբ.Ուկրաինայում), և կարծում եմ, որ այդպես էլ կլինի, ապա ես կգնամ այնտեղ: … Մայիսի 9-ի մասին կասեմ, ոչ: Կարծում եմ, որ դա շատ շուտ է: Բայց ես կգնամ Մոսկվա հարմար պահի», – ասել է Թրամփը:
Նա նշել է, որ դեռ չգիտի, թե երբ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
