ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ բանաձևին
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևին՝ մերժելով բոլոր ուղղումները, հաղորդում է Ria Novosti-ի թղթակիցը։
Բանաձեւին կողմ է քվեարկել տասը երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն։ Եվս հինգը ձեռնպահ են մնացել, դեմ քվեարկող չի եղել, իսկ փաստաթղթի բոլոր փոփոխությունները մերժվել են։
Բանաձեւի հեղինակները «ցավ են հայտնել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության ընթացքում ողբերգական մարդկային կորուստների կապակցությամբ»։ Նրանք ՄԱԿ-ի հիմնական նպատակն են անվանել հակամարտությունների կարգավորման հարցում խաղաղության և անվտանգության պահպանումը։
Սակայն փաստաթուղթն ընդունվել է իր սկզբնական տեսքով։ Մերժվել են նաև ռուսական ուղղումները, որոնցից մեկով՝ Մոսկվան կոչ է արել վերացնել ճգնաժամի «հիմնական պատճառները»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)