Լեհաստանը «ռուսական ակտիվության» պատճառով՝ օդ է բարձրացրել իր կործանիչները
Աշխարհ
Լեհաստանը օդ է բարձրացրել իր ռազմական ինքնաթիռները՝ ի պատասխան դիտարկվող «ռուսական ակտիվության»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Ռուսական հեռահար ավիացիայի ակտիվության շնորհիվ, որը հարվածներ է հասցնում Ուկրաինայի արևմուտքում տեղակայված թիրախներին, ռազմական ավիացիան սկսել է գործել Լեհաստանի օդային տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լեհաստանի հրամանատարությունը բարձր պատրաստության վիճակի է բերել նաև ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզության համակարգերը:
Լեհ զինվորականների խոսքով՝ ձեռնարկված միջոցառումներն ուղղված են «խոցելի տարածքներին» սահմանակից տարածքների անվտանգության ապահովմանը։
Լեհաստանի զինված ուժերն այս միջոցը վերջին անգամ կիրառել են փետրվարի 1-ին, մինչ այդ՝ հունվարի 15-ին, երբ Վարշավա ժամանեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)