Եվրոպան Ուկրաինային ռեսուրսների «փոխշահավետ» գործարք է առաջարկել
Աշխարհ
Եվրամիությունը Ուկրաինային առաջարկել է «փոխշահավետ գործընկերություն» հանքային ռեսուրսների ոլորտում։ Այս մասին հայտարարել է արդյունաբերական ռազմավարության հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Սեժուրնեն, հայտնում է AFP գործակալությունը։
«Եվրոպային անհրաժեշտ 30 հիմնական նյութերից 21-ը կարող է տրամադրել Ուկրաինան՝ փոխշահավետ գործընկերության շրջանակներում»,- ընդգծել է նա։
Ըստ Սեժուրնեի՝ Եվրոպան «երբեք չի պահանջի» Կիևից փոխշահավետ գործարք։
Մինչ այս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների պաշարների լրացուցիչ գնահատման անհրաժեշտության մասին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան