Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում կրկին կհանդիպեն․ ԶԼՄ
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի՝ փետրվարի 25-ին։ Այս մասին հայտնում է գերմանական Zeit թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կրկին բանակցություններ կվարեն Ուկրաինայի ապագայի շուրջ»,- գրում է թերթը։
Ըստ Zeit-ի աղբյուրների՝ սա անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շարունակությունն է։
Ռիադում բանակցությունները տեղի են ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Վաշինգտոն կատարած այցից մեկ օր անց։ Նա ասել է, որ Ուկրաինայում հրադադարը կարող է լինել շաբաթների ընթացքում:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսությունը վերականգնելու համար «կան հիմնավոր պատճառներ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)