Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի կողմից չհաստատված միակողմանի պատժամիջոցները
Աշխարհ
Չինաստանը միշտ դեմ է եղել անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք չեն ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Կանադայի կողմից Ռուսաստանի Դաշնության հետ ենթադրյալ պաշտպանական համագործակցության համար չինական մի շարք ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելը, գրում է Euromedia24-ը։
«Չինաստանը միշտ դեմ է եղել միակողմանի պատժամիջոցների ներդրմանը, որոնք չեն ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը և չունեն միջազգային իրավունքի հիմքեր»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով հարակից հարցին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)