ԵՄ-ն կմրցի Թրամփի հետ Ուկրաինայի հանքային հարստության համար․ Politico
Աշխարհ
ԵՄ երկրները քննարկում են Կիևի հետ ուկրաինական հանքային ռեսուրսների զարգացման և հազվագյուտ մետաղների արդյունահանման վերաբերյալ իրենց համաձայնագիրը՝ դրանով իսկ մրցակցություն ստեղծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի համար։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ և ԵՄ բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար պատասխանատու եվրահանձնակատար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունը։
«Եվրոպային անհրաժեշտ 30 կարևոր օգտակար հանածոներից 21-ը կարող է տրամադրել Ուկրաինան՝ փոխշահավետ գործընկերության շրջանակներում», - ասել է Սեժուրնեն փետրվարի 24-ին Կիևում ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ բանակցություններից հետո։
Նա չի ներկայացրել պոտենցիալ համաձայնագրի պայմանները, ոչ էլ այն օգտակար հանածոները, որոնց հավակնում են ԵՄ երկրները։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում