Թրամփը տարօրինակ է անվանել Ուկրաինայի վերականգնմանը ԱՄՆ-ի մասնակցության մասին հարցը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բացահայտորեն զարմացրել է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը ԱՄՆ հնարավոր մասնակցության թեման մեկնաբանելու խնդրանքը։
Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։ Թրամփը տարօրինակ է անվանել լրագրողի հարցը:
«Կարծում եմ՝ սա մի փոքր տարօրինակ հարց է։ Հարցրեցիք՝ պատրաստվո՞ւմ ենք ԱՄՆ-ի անունից նպաստել Ուկրաինային։ Նկատի ունեմ, որ մենք այնտեղ արդեն ներդրել ենք մոտ 350 միլիարդ դոլար, և ես կարծում եմ, որ դա բավականին մեծ ներդրում է»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել էր ճանաչել ԱՄՆ-ի ո՛չ 500 միլիարդ, և ո՛չ էլ 100 միլիարդ դոլարի պարտքը։ Նրա խոսքով, Բայդենի վարչակազմն այս գումարը հատկացրել է Կիևին դրամաշնորհների տեսքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)