Տուսկը դահուկավարելիս կոտրել է ոտքը
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել դահուկավարելիս։ Այս մասին հայտնել է ինքը՝ կառավարության ղեկավարը X հարթակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սա պետք է երազանքի շաբաթ լիներ: Ես պլանավորել էի այն վեց ամիս առաջ։ Երկու օր դահուկներ՝ թոռներիս հետ։ Լեռան լանջին թոռներս ասացին. «Պապի՛կ, ցույց տուր՝ ինչպես ես դահուկով սահում»։ Դե, ես էլ ցույց տվեցի»,- նշել է Տուսկը։
Նա մանրամասնել է, որ մի քանի օր ստիպված է լինելու քայլել հենակներով, սակայն այս ընթացքում մտադիր չէ դադարեցնել աշխատանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)