Հազարավոր մահեր Օզեմպիկի պատճառով
Աշխարհ
Միացյալ Թագավորությունում Շաքարախտի դեմ նախատեսված «Օզեմպիկ» դեղամիջոցի ներարկումները, որոնք շատերը օգտագործում են ոչ իրենց ուղիղ նշանակությամբ, այլ որպես քաշի նվազեցման միջոց, դարձել են տասնյակ մահվան դեպքերի պատճառ Մեծ Բրիտանիայում։ Պաշտոնական տվյալներով՝ հունվարի վերջի դրությամբ քաշի նվազեցման համար նախատեսված այս դեղամիջոցի օգտագործումից հետո մահացել է 22 մարդ, ևս 60 մահվան դեպք կապվել է երկրորդ տիպի շաքարախտի բուժման նպատակով դրա օգտագործման հետ։ Հաղորդվում է, որ միայն Անգլիայում այսպես կոչված «նիհարության ներարկումներ» անում է մոտ 500 հազար մարդ։
Միևնույն ժամանակ, «Օզեմպիկ» տեսակի դեղամիջոցները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում։ Այս ներարկումները հատկապես հանրաճանաչ են աստղերի շրջանում։ Ավելի վաղ Քելլի Օսբորնը, Օփրա Ուինֆրին և Իլոն Մասկը բացահայտ խոստովանել են «Օզեմպիկի» կիրառման մասին։ Բացի այդ, դեղամիջոցի օգտագործման մեջ կասկածում են Սելենա Գոմեսին, Քրիստինա Ագիլերային և Քիմ Քարդաշյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)