Այսպիսի կենսաբանական արարածներին առաջին պլան բերողին շատ լավ գիտեմ․ Րաֆֆի Ասլանյան
Բլոգոսֆերա
«Դատարանում միջնորդում եմ հարցաքննության հրավիրել մեղադրանքի հիմքում ընկած փորձաքննության եզրակացության հեղինակ փորձագետին՝ հատկապես այն կարճ պատճառաբանությամբ, որ փորձագետը եվրոպական իրավունքի իմաստով «ինքնավար» վկա է ու նրա նկատմամբ գործում է մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը»,-գրում է փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը։
«Հընթացս ակնարկում եմ, որ հանրային մեղադրողը հավանաբար չի առարկի իմ միջնորդության դեմ, քանի որ հակառակ պարագայում՝ փորձագետի եզրակացությունը չի կարողանա օգտագործել մեղադրանքի ապացույցների շարքում։ Եվ մեղադրող դատախազի վարքագիծը…, քթի տակ փնթփնթալով՝ հռետորական հարց է հնչեցնում՝ իսկ ո՞վ ասեց, որ չեմ կարող օգտագործել։ Հիմա,որ ասեմ ով ասեց, գործընկերներս գուցե էլի նեղվեն, թե ինչու՞ եմ այդքան կոշտ արձագանքում։ Այսպիսի կենսաբանական արարածներին առաջին պլան բերողին շատ լավ գիտեմ, բայց թե ինչու՞ են մինչև հիմա մնում համակարգում, դա չեմ կարողանում հասկանալ»։
