ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը 

Չեմ զարմանա Ադրբեջանից հնչեն տեքստեր` եթե Փաշինյանը չմնա իշխանության կամ այլ ուժեր գան, կլինի պատերազմ. ադրբեջանագետ

Բլոգոսֆերա

 

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Եթե մի պահ կողք դնենք զգացմունքային ֆոնը և փորձենք բովանդակային հասկանալ, թե ինչու էր Փաշինյանը համառորեն սուրճի հրավիրում Ալիևին, ապա կարծում եմ պարզ կդառնա, որ Փաշինյանին իսկապես պետք էր զրույց ունենալ Ալիևի հետ, ով համառորեն չի ցանկանում շարունակել քննարկումները «խաղաղության պայմանագրի» թեմայի շուրջ։

Փաշինյանն էլ փորձում է հասնել որևէ թղթի ստորագրման, որը կներկայացնի որպես «խաղաղության» ձեռքբերման ցուցիչ։ Վստահ եմ՝ ի պատասխան նա խոստանում է Ալիևի երազանքների կատարում, եթե վերջինս իրեն օգնի մնալ իշխանության։

Ալիևը ճիշտ հակառակը՝ գործընթացի շարունակության է ձգտում, քանի որ հենց այսպես կոչված բանակցային փուլում է հասել միակողմանի զիջումների հայկական կողմից, ուստի ինքը չունի որևէ շահ հայկական կողմի հետ թուղթ ունենալու։ Իսկ արդյոք Ալիևին պետք չէ՞ Փաշինյանի մնալը իշխանության։ Այս հարցը շատ տրամաբանական է, պատասխանն էլ միանշանակ է՝ իհարկե, նա կուզի, որ հենց Փաշինյանը մնա իշխանության, բայց քանի որ ինքը երկարաժամկետ ծրագրեր է գծում հայկական պետականության թուլացման ու քանդման համար, ապա Փաշինյանն ուղղակի գործիք է իր ձեռքին։ Գալիք ընտրություններին նա, իհարկե, օգնելու է Փաշինյանին, բայց ըստ իս՝ ոչ թղթով, այլ տեղեկատվական գրոհներով ու քարոզչական պատերազմով։ Ես չեմ զարմանա, որ Ադրբեջանից անգամ հնչեն տեքստեր, որ եթե Փաշինյանը չմնա իշխանության կամ այլ ուժեր գան, կլինի պատերազմ՝ դրանով իսկ շանտաժի ենթարկելով հայ հանրությանը։ Ալիևը լավ հասկացել է՝ հայ ժողովուրդը սարսափում է պատերազմից։ Այդ վախով էլ շանտաժի է ենթարկում հայ հանրությանը՝ Փաշինյանի օգնությամբ նաև։

Ինչ վերաբերվում է Սահմանադրության թեմային կամ ցանկացած այլ քայլի, որի կատարում է պահանջում Ալիևը, ապա ցանկացած նոր զիջում նվազեցնում է թղթի ստորագրման հավանականությունը և մեծացնում Ադրբեջանի ագրեսիվ քայլերի հնարավորությունները։ Սա ժամանակի մեջ ստուգված օրինաչափություն է՝ կառուցված չոր փաստերի վրա։ Դրանց մասին ես տևական ժամանակ գրել ու խոսել եմ։

Այս փուլում, Ադրբեջանը չունի ագրեսիայի գնալու շուրջ միջազգային կոնսեսուս, բայց ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Ադրբեջանը կգերադասի շարունակել «անկանոն ու ոչ թիրախային» կրակոցներով ահաբեկել սահմանային բնակավայրերի մեր հայրենակիցներին, շարունակել պահանջել Հայաստանի հրաժարում իր պետական ատրիբուտներից և հիմնարար փաստաթղթերից, կխուսափի որևէ թղթի ստորագրումից ու կպլանավորի տեղեկատվական աջակցություն Փաշինյանի համար առաջիկա ընտրություններում։ Այնպես որ «կոֆե, կենտրոն» առաջարկները որևէ օգուտ չեն բերելու․ Ալիևին այս փուլում որևէ թղթի ստորագրում պետք չի։ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ նրա ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․․․»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համար
Ամենադիտված