Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ Իսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներով Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումները Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը 

Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը

Բլոգոսֆերա

Երկրի արտաքին և ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ են դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя – в искусстве» խորհրդին։

Հանրապետականն այս ընթացքում, երբեք չբացառելով իր հնարավոր մասնակցությունն ընտրություններին, դեռևս ապարդյուն փորձում է համոզել ընդդիմադիր դաշտի գործընկերներին՝ չհամակերպվել գարշելի ստատուս-քվոյի հետ և չհասցնել իշխանափոխության հարցը 2026-ին։ Առկա պայմաններում քաղաքական կշիռ և հեղինակություն ունեցողի, առավել ևս՝ երկրի ցանկացած նախկին ղեկավարի հանրային խոսքն ինքնին կարևոր է որպես օրակարգանպաստ իրադարձություն, և երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը դիտարկում եմ հենց այս, այլ ոչ թե փետրվարից առ այսօր ներքաղաքական դիսկուրսում ծավալվող ցարգացումներից և քննարկումներից դժգոհություն արտահայտելու, սեփական կշռով թիմակիցների թերություններն ու սխալները շտկելու փորձ։

Համամիտ լինելով գլոբալ և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող երկրորդ նախագահի մի շարք գնահատականների հետ՝ այնուհանդերձ ներքաղաքական և հատկապես՝ ներընդդիմադիր կյանքին վերաբերող գնահատականներում ես ոչ միայն չստացա համոզիչ պատասխաններ, այլև արձանագրեցի բազում հակասություններ, վիճարկելի պնդումներ և միակողմանի ընկալումներ։

Որո՞նք են այդ որոգայթները։

1․ Նիկոլին Արևմուտքի սատարման նվազում և գեոպոլիտիկ տեղաշարժեր։ Որքան էլ մեծ է գայթակղությունը Դոնալդ Թրամպի ընտրությամբ և դրան հաջորդող զարգացումներով հիմնավորել նիկոլական ռեժիմի ճակատագրական թուլացումը, չմոռանանք, որ.

ԱՄՆ նոր վարչակազմի գործունեությունը դեռևս չունի լոկալ դրսևորումներ, իսկ վարչական իներցիան շատ մեծ է, նաև՝ ի դեմս իր պաշտոնավարումը շարունակող ԱՄՆ «բայդենական» դեսպանի:

Դոնալդ Թրամպի հաղթական էներգիան ներամերիկյան տիրույթում անվերջանալի չէ, և շուտով նա անխուսափելիորեն կառերեսվի ներքին դիմադրության աճին՝ արտաքին քաղական հետևանքներով։

Պարզ չէ, թե Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան շփումները ինչո՞վ կավարտվեն, ինչպիսի՞ն կլինի դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։

Նիկոլին ցուցաբերվող եվրոպական աջակցությունն ինքնին շոշափելի է մեզ նման երկրում դա կապիտալիզացնելու և ընդդիմախոսների դեմ օգտագործելու համար։

2․ Գործող ռեժիմն ունի շատ ցածր վարկանիշ։ Այս իրողության բացարձակայնացումը և միակողմանի մեկնաբանումը նույնպես հղի է ստրատեգիական просчёт-ներով։

Նախ, այնպես չէ, որ ընդդիմադիր հիմնական ուժերի վարկանիշները զգալիորեն բարձրացել են:

Նիկոլից հիասթափված, բայց ընդդիմության ճամբարներ չտեղափոխված ընտրազանգվածը պարարտ հող է անսպասելի քաղաքական պրոյեկտների և տեխնոլոգիաների կիրառման համար։

Իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ոչ միայն կոռուպցիայի, այլև վարչական ռեսուրսի օգտագործան Էյնշտեյններ են, ինչը կարող է շոշափելիորեն ազդել նրանց էլեկտորալ արդյունքների վրա։

Գործող ռեժիմը, ցավոք սրտի, մինչ այս պահը հաղթում է ընդդիմությանը նաև տարաբնույթ քարոզչական, լրատվական, քաղաքական ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու և կիրառելու առումով, և ընդդիմության անելիքներն այս դաշտում կենսական են։

3․ Գյումրին կարող է նախատիպ լինել համապետական մակարդակում. այս թեզը նույնպես խաբուսիկ է և շատ խոցելի։

Տեղական ընտրությունների, այն էլ՝ Գյումրիի նման շատ սպեցիֆիկ քաղաքի, օրինակի պրոյեկցումը հանրապետության մակարդակում՝ մեթոդական սխալ է։

Գյումրու ընտրարշավին երկրորդ նախագահի շրջապատին հարող թիմերի պահվածքը մյուս ընդդիմադիրների հանդեպ (ռուսերեն ասած՝ за гранью фола) չի կարող հանդուրժելի լինել համապետական ընտրություններին։

Ընդդիմադիր դաշտի ներկայումս խորացող պառակտվածությունը և տրոհումը անխուսափելիորեն հանգեցնելու են ընդդիմադիր ձայների փոշիացմանը, ինչից օգտվելու է գործող ռեժիմը՝ ակնհայտորեն առավել մեծ բոնուսներ ստանալով։

Փետրվարյան իր ասուլիսին երկրորդ նախագահը, խոսելով ընտրություններին գնալու և հաղթելու հավանականության մասին, չէր արձանագրել, որ մենակով Նիկոլին հաղթել հնարավոր չէ։ Այդ միտքն իր շուրթերից նորություն է, ուստի, մեղմ ասած, Գյումրին չի ապացուցում երկրորդ նախագահի մինչ այդ արտահայտված տեսակետի ճշմարտացիությունը, այլ կոնցեպտուալ տարբերվում է իր նախորդ կարծիքից։

Սարգսյան ± Քոչարյան = ?

Առաջին հայացքից կարող է տարակուսելի թվալ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի զգալի մասը նվիրել է ոչ թե Փաշինյանի ռեժիմին, այլ ՀՀ երրորդ նախագահին և Հանրապետականին։ Ավաղ, հնչեցրած գնահատականները ոչ միայն գոնե չեն սառեցնում այլևս քրոնիկ դարձող լարվածությունը, այլև նոր դիսկուրսային բախման կետեր են ստեղծում։ Վստահ եմ, որ սա ծրագրային, ոչ թե պատահական դիրքավորում է, և այն նույնպես պայմանավորված է գալիք ընտրություններով։

«Տարանջատում հանուն ընտրության» օպերացիան չէր կարող սահմանափակվել միայն իրենց բարձրաձայնած և մեր կողմից անմիջապես ընդունված «տարանջատումով», իսկ երկրորդ նախագահի մոտեցումները հաստատեցին այս վարկածը։ Հակառակ պարագայում ի՞նչն էր խանգարում նախագահ Քոչարյանին ընդունել և համաձայնել նախագահ Սարգսյանի «Հանգիստ թողեք» մոտեցմանը։ Երկրորդ նախագահը, փաստացի, մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը՝ նոր զարկ հաղորդելով այս տհաճ քննարկումներին։ Ուստի, անդրադառնամ մի շարք թեզերին։

Պատմության վերանայում։ Հատկանշական է, որ նման գործիքակազմի դիմում է ոչ միայն փաշինյանական ռեժիմը, այլև մեր գործընկերները։ Երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականները այս մասով վերաբերում էին գրեթե բոլոր էտապներին։ Այսպես.

․1998-2008թթ.՝ ով ում էր սատարում։ Անկեղծ ասեմ, որ զարմացած եմ հնչեցրած ձևակերպումներից, որոնք ոչ միայն վիճելի էին, այլև բացասական էներգետիկա էին պարունակում։

․Այո, ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, այդ տարիներին շարունակում էր զարգանալ և կայանալ, բայց Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի լրջագույն դերակատարման մասին սկզբից՝ 1998-ի, հետո՝ 2003-ի նախագահական ընտրությունները ես չէ, որ պետք է հիշեցնեմ։ Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն, իր հերթին, ոչ միայն «խաղերի մեջ» չէր մտնում ընդդիմադիր դաշտի հետ, այլև, որպես հաշտեցնող և մեղմող կերպար, հաճախ իր վրա էր վերցնում գործող նախագահի դեմ ուղղված բազմաթիվ հարվածներ։

․2006-2008թթ.՝ արձանագրելով երկրորդ նախագահի խոսքը Վարդան Օսկանյանի հնարավոր առաջադրման հետ կապված, որպես գործող և ակտիվ պատգամավոր, այնուհանդերձ ինքս եմ ականատեսը և մասնակիցը եղել այլ բանի մասին վկայող իրադարձությունների, ինչի շուրջ հիմա չեմ մանրամասնի՝ հույս ունենալով՝ մի օր անմիջապես երկրորդ նախագահի հետ խոսել այդ մասին։

․2008-2018թթ.՝ թեպետ երկրորդ նախագահը պնդեց, որ այդ տարիներին չի մտածել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, սակայն առկա են այլ ծրագրերի մասին վկայող հայտարարություններ, մասնավորապես, այդ տարիներին նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կողմից։ Հետաքրքիր կլինի լսել նախագահի կարծիքն այս հակասության մասին։

․2018 թ.՝ առանց այդ էլ երկար տեքստս կրկնություններով չծանրաբեռնելու համար միանում եմ երկրորդ նախագահի հորդորին վերընթերցել իր գիրքը, մասնավորապես՝ PS և PPS գլուխները։ Վստահ եմ, յուրաքանչյուր բանիմաց և անաչառ ընթերցող ունակ է անել իր հետևությունները։ Հավելեմ միայն, որ հակասություններ առկա են նաև այս խնդրի շուրջ հարցազրույցում տրված գնահատականների հետ։

․Երկրորդ նախագահը, քննադատելով երրորդ նախագահի իշխանության տարիները, հարցազրույցում օգտագործեց նաև «քաղաքական մենաշնորհ» արտահայտությունը, այնինչ դրանից առաջ, խոսելով իր ղեկավարման օրոք մեր մասին, նախ համաձայնեց լրագրողի պնդմանը, որ ինքը մենակով կարող էր Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու առաջ մղել, իսկ հետո ասաց, որ եթե ՀՀԿ-ն իրեն չսատարեր, այլ կուսակցություն կհայտնվեր այդ դերում։ Այսինքն՝ մեզ «քաղաքական մոնոպոլիայի» մեջ մեղադրանքները ուղեկցվել են սեփական քաղաքական մոնոպոլիայի մասին պնդումներով՝ միայնակ հաջորդ նախագահ և իշխող կուսակցություն որոշելու դրվագներով…

․2018-ի մասին խոսելիս նախագահ Քոչարյանը շատ նրբանկատորեն և խնամքով վերաբերվեց վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարությանը, ում ինքս շատ հարգում և ընդունում եմ։ Միաժամանակ կարծում եմ, որ ոչ իր, ոչ էլ պատմության համար չարժե «սանրել» և կլորացնել կամ սղոցել իրականության սուր անկյունները։

․ 2021-ի ընտրությունների համատեքստում երկրորդ նախագահը, նախ, շրջանցեց այն փաստը, որ իր ղեկավարած ուժը հավակնում էր միայնակ հաղթանակ տանել, իսկ մեր շանսերը համարում էր վիճակագրական սխալի տ իրույթում։ Հետո արտահերթ ընտրությունները գնահատեց անխուսափելի, թեպետ դրանք բուռն փողոցային պայքարի գոլորշին թողնելու համար էին, և առանց այդ պայքարի ակտիվ քաղաքական դերակատարների պարզապես անիմատ էին դառնալու։ Իսկ արանքում միայն մեզ դիտարկեց «նախկինների» արատավոր թեզի թիրախ։ Ավաղ, այդպես չէ, մեծարգո նախագահ։ Նիկոլական ագիտպրոպով մեր երկու թիմերն էլ «նախկիններ» են, թեպետ իրականության մեջ ժամանակագրորեն մեր թիմը նախկին չէ, մենք նախորդ ենք։

․ Հատկանշական է, որ իմպիչմենտի մասին խոսելիս երկրորդ նախագահը շեշտադրեց «եթե տապալվեց, 6 ամիս էլ չենք կարող դա անել» թեզը, ինչը շատ խոցելի արգումենտ է։ Նախ, այն պատճառով, որ խոսելով իր հետագա պլանների մասին, նա ոչ մի կերպ չհիշատակեց իրենց նախաձեռնությամբ այդ գործիքի հնարավոր կիրառման հեռանկարը։ Եվ, հետո, ընթացիկ նախաձեռնության վիժեցման դեպքում վեց ամիս հետո ինչպե՞ս եք հիմնավորելու սեփական նախաձեռնությամբ անվստահության գործընթաց չսկսելու փաստը։

Անշուշտ, դժվար է 2 ժամից ավել տևած, խիտ և հագեցած հարցազրույցին սպառիչ անդրադառնալ գրավոր ֆորմատով։ Ուստի մի շարք այլ գնահատականներին գուցե անդրադառնամ այլ հրապարակումներում։ Այժմ կավարտեմ հետևյալ առաջարկությամբ։

Հարցազրույցում երկրորդ նախագահը Փաշինյանին բնութագրեց որպես պարտության սիմվոլ և տգիտության խորհրդանիշ՝ առաջարկելով համապատասխան էմոջի ստեղծել, բայց այդպես էլ ոչինչ չասաց Նիկոլի՝ դավաճան լինելու մասին։ Ընդունելով և զարգացնելով Փաշինյանով էմոջի ստեղծելու մասին նախագահ Քոչարյանի առաջարկը, առաջարկում եմ այն դիտարկել որպես դավաճանության, այլ ոչ թե տգիտության խորհրդանիշ։ Համաձա՞յն եք, պարոն Նախագահ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ

19.05.2025

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը Գերմանիան անսպասելի հայտարարություն արեց Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետԵՄ-ում չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակման շուրջԻսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներովՌոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումներըՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՀանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանից վերադարձող որոշ ամերիկացիներ ենթարկվում են ձերբակալությանԿրեմլը հայտարարել է Իրանի և Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի մասինԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով Հրավեր ուղարկվե՞լ է Գարեգին Բ-ին՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու համարՌուբիոն ասել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ հանդիպումներ է ունեցել ուկրաինացիների հետ, քան ռուսների հետԲելգորոդում ԱԹՍ-ի հարձակման ժամանակ վնասվել է ՔԿԱԳ-ի շենքը, որտեղ հարսանիք էր անցկացվումԲացահայտվել են սմարթֆոնի տեսախցիկի քիչ հայտնի հնարավորություններըԶելենսկին Ֆյոդորովին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնՀանդիպում ուսուցիչների հետՌուբիոն ասել է, որ Վան Իի հետ չի քննարկել ուկրաինական ճգնաժամըՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 2026 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվելԻգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությանՌուբիոն ասել է, որ Իրանին հասցվող վնասը կաճի ամեն օր, մինչև համաձայնագիր չլինիԱրագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը․ ձերբակալվել են երկու եղբայրներՊարզաբանել են, թե ովքեր կարող են օգտվել տրանսպորտային հարկի արտոնություններիցՕմանը համագործակցում է Սաուդյան Արաբիայի և Եմենում հակամարտության կողմերի հետՕպերայի և բալետի թատրոնի մեներգիչները համերգային ծրագրով հանդես են եկել ՊՆ զորամասումՄասնագետը նշել է՝ ինչու է սմուզին ավելի օգտակար, քան հյութըՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԿառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը Ոստիկանությունը դեռ չի ուղեկցել Բագրատ Սրբազանին դատական նիստին․ նա տեսազանգով կապվել է փաստաբաններ հետ (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՆոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցըՍննդաբանները նշել են կարտոֆիլի ուղեղի համար օգտակար անսպասելի հատկությունըԳևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՄԻՊ-ը և Կապանի համայնքապետը քննարկել են բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԲրիտանացի մասնագետների մասնակցությամբ ՀՀ ԶՈւ հրահանգիչները վերապատրաստման դասընթաց են անցելՌուբիո. ԱՄՆ-ի խաղաղ էներգետիկ համաձայնագրերը կներառեն երաշխիքներԵրևան-Սևան ավտոճանապարհի 16.9 կմ հատվածում ընթանում են նորոգման աշխատանքներԱնահիտ Մանասյանը Կապանի համայնքապետի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներըԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինՓոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկության կազմակերպման մեջ
Ամենադիտված