Մենք չեն լռելու, վերադարձ լինելու է. Արցախը վերադարձնելու ենք. Հակոբ Հակոբյան
Բլոգոսֆերա
Արցախի Արդարություն կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախը լռում է հիմա… Բայց լռությունը մոռացում չէ։ Այն ցավի ու կարոտի մեջ պահած խոստում է՝ վերադարձի խոստում։ Արցախից բռնի տեղահանված հազարավոր հայեր ամեն օր տուն են տեսնում երազում, շեմք են հիշում արցունքով, հողը՝ արյամբ պաշտպանած ձեռքերով։ Եվ այդ հողը, այդ երազը չի մոռացվելու։ Ոչ մի արդար դատ հավերժ չի պարտվում։ Արցախի բազում ընտանիքների անավարտ պատմությունները շարունակություն են ունենալու։ Պատմությունը չի ներում անարդարությունը։
Անարդարությունները կարող են ժամանակավոր հաղթել, բայց ճշմարտության պարտությունը հավեժ չի լինում։ Պատմական սխալը վերականգնվելու է։ Տները նորից կյանքի ձայն են լսելու, դպրոցներում կրկին հայերեն է հնչելու, եկեղեցիները, որ նայում են երկնքին հավատով, կրկին փրկվելու են ոչնչացումից։ Վերադարձ լինելու է։ Բայց այդ վերադարձը միայն ֆիզիկական քայլ չէ, այն արդարության վերականգնում է, արժանապատվության ապացույց։ Դա պարտադրանք չէ, այլ իրավունքի հաղթանակ։ Եվ մենք չենք լռելու։ Արցախը ՄԵՐՆ է։ Արցախը վերադարձնելու ենք»։
