Աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն․ Կոստանյանը՝ Չախոյանի ահազանգի մասին Պուտինը ցինիկ և կեղծ է. Զելենսկի (տեսանյութ) Խելամտության սահմանները հատել են իշխանությունները, առողջ բանավեճի հնարավորությունը սպառված է․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-ից Սուրենավանում «Ford Transit»-ը բախվել է «Mercedes Sprinter»-ին․ կան վիրավորներ Իսրայելը ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը․ Իսրայելի պաշտպանության բանակ Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են․ News.am «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը պետական գաղտնիք է. Factor Եթե քաղաքականության պատճառով հիմա չունենք Արցախ, ապա եկեղեցին պարտավոր է խոսել այդ մասին. Պողոսյան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում Հայաստանը Տաջիկստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների խորհրդակցական կոմիտեի նիստին 

«Խաղաղության խաչմերուկը» համադրելի է ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ․ Միրզոյան

Քաղաքական

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի:

Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև:

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին

«Հայաստան ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա»

Ուրախ եմ բոլորիդ ողջունել Երևանում։ Այս սեմինարի անցկացումը Հայաստանում վկայում է Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական խորացման մասին։ Վստահ եմ, որ ձեր քննարկումներն այստեղ լինելու են խորաթափանց և նպաստավոր՝ ուղղորդելու մեր համատեղ ճանապարհը, որով գնալու մեր հանձնառությունը շարունակաբար ավելանում է։

Այս քննարկումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, որը բնորոշվում է հետաքրքիր զարգացումներով և փոփոխություններով, ինչպես նաև բազմաթիվ անորոշություններով։ Ես սա ասում եմ ոչ միայն Հայաստան-ԵՄ երկկողմ գործընկերության դինամիկ զարգացման մասով, այլ նաև հաշվի առնելով գլոբալ և տարածաշրջանային միտումները, ինչպես նաև ԵՄ ներսում առկա անվտանգության դիլեմաները։

Այստեղ ես շատ պարզ հարց ունեմ, որի պատասխանը նույնպես պարզ է, բայց այն հետևանքները, որոնք այն առաջացնում է, ուղղակի ազդեցություն ունեն  մեր բոլորի վրա՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ մեր տարածաշրջանի։ Արդյո՞ք ապրում ենք այն նույն աշխարհում, որում ապրում էինք անցյալ տարի։ Նույնիսկ չեմ խոսում 4-5 տարի առաջվա իրավիճակի մասին։ Անշուշտ՝ ոչ։ Արդյո՞ք առկա անվտանգության ճարտարապետությունն ու միջազգային կարգն արդյունավետ են եղել առկա և զարգացող մարտահրավերներին արձագանքելու գործում։ Վստահ եմ՝ ոչ։ Կան արդյո՞ք արագ և հեշտ լուծումներ բացերը լրացնելու և ալեկոծությունները հաղթահարելու համար։ Կարծում եմ՝ պարզ լուծումներ չկան, բայց ժամանակակից մարտահրավերների վերագնահատման և խորքային ըմբռնման միջոցով, և, հետևաբար, առաջնահերթությունների վերարժևորմամբ, անհրաժեշտ է ապահովել ավելի ամուր սիներգիա հիմնական արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և միաժամանակ համարձակ լուծումների միջև։

Մենք հետևում ենք ԵՄ-ում առկա անվտանգային դիլեմաներին և քննարկումներին, ուշադիր հետևում ենք այն ընտրություններին, որոնց առջև կանգնած է ԵՄ-ն։

Ժողովրդավարություն

Չորս տարի առաջ, հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանին հաջողվեց անցկացնել լիովին ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Ասելով սա՝ ես անգամ վստահ չեմ, որ այն ժամանակ բոլորս ամբողջապես պատկերացնում էինք, թե հիբրիդային պատերազմը տեղում իրականում ինչ ձև կարող է ստանալ և որքան լայնածավալ կարող է լինել ոչ կանոնավոր միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին։ Այժմ, երբ հետևում ենք Եվրոպայում ընտրական գործընթացներին, նկատում ենք, որ հիբրիդային պատերազմների երևույթն առավել տեսանելի է դարձել։

Համապատասխանաբար, Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք ապավինել ենք հենց ժողովրդավարությանը և դրա կողմից ապահովվող մեխանիզմներին, առաջին հերթին՝ ազատ ընտրություններին և իրավունքի գերակայությանը։ Այդ պահից ի վեր մենք չենք շեղվել այս ճանապարհից։ Նույնիսկ գոյաբանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը հետևողականորեն պահպանել է իր ժողովրդավարական ուղին։ Այս ուղին արտացոլվել է Կառավարության քաղաքականության մեջ՝ հիմք հանդիսանալով լայնածավալ բարեփոխումների իրականացման համար՝ ուղղված դատական համակարգի անկախության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների ավելի ամուր պաշտպանությանը։ Եվ մենք արդեն ունենք կոնկրետ արդյունքներ։ Պարզապես նշեմ ամենավերջին օրինակներից մեկը. «Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշում Հայաստանը գրանցել է էական առաջընթաց՝ ցուցանիշը բարելավելով 9 հորիզոնականով, և այժմ գտնվում է 34-րդ հորիզոնականում՝ նույնիսկ մի շարք ԵՄ անդամ պետություններից առաջ։

Բացի այդ, որոշ իմաստով ժողովրդավարությունը մեզ համար դարձել է ոչ միայն պետության կառավարման ձև, այլ նաև երկրի անկախության և ինքնիշխանության ամրապնդման հիմնասյուներից մեկը։

Դիվերսիֆիկացիա

Մենք նաև համարձակ քայլեր ենք ձեռնարկել մեր գործընկերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։

Այս համատեքստում, Հայաստանն ակտիվորեն ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հունվարին մենք ստորագրեցինք ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգը, ինչը նշանավորեց պատմական հանգրվան մեր համագործակցության մեջ։ Մենք նպատակ ունենք զարգացնելու այս հարաբերությունները նաև ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի մասին են վկայում բարձր մակարդակի պաշտոնյաների շարունակական կառուցողական շփումները։

Նշանակալից է, որ մենք նաև ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու  ուղղությամբ։ Հպարտությամբ կարող եմ նշել Նիդերլանդների հետ ունեցած արդյունքները՝ երկու երկրների միջև Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը։

Մենք ձևավորել ենք Ռազմավարական երկխոսություն Միացյալ Թագավորության հետ, ինչը հանդիսանում է մեր երկու ժողովրդավարությունների միջև ամուր համագործակցության և բարեկամության նշան:

Ինչպես վկայում են վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները, մենք հսկայական ներուժ ենք տեսնում Հայաստան-Նորդիկ-բալթյան (NB8) երկրների համագործակցության խորացման ուղղությամբ՝ որպես կայացած ժողովրդավարությունների և տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակ։

Մինչ մենք արդեն կառուցել ենք ամուր գործընկերություն մեր երկկողմ համագործակցության հիմնաքարային փաստաթուղթի՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ինստիտուցիոնալ ճարտարապետության միջոցով, այժմ մենք ավարտին ենք հասցնում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը՝ հեռանկարային մի փաստաթուղթ, որը, ռազմավարական առաջնահերթությունների և իրականացվելիք ծրագրերի միջոցով, նոր մակարդակի կբարձրացնի մեր համագործակցությունը։ Այն հիմնված է վերջին տարիներին մեր ձևավորած ամուր գործընկերության վրա՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ արդարադատության բարեփոխումներից մինչև տնտեսական զարգացում, կապուղիներ և էներգետիկա:

2024 թվականին մենք հասանք ևս մեկ կարևոր հանգրվանի. Հայաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու չհանդիսացող միակ երկիրը, որն աջակցություն ստացավ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում։ Մինչ մենք շարունակում ենք քննարկումներն այս ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունն ավելացնելու ուղիների շուրջ, մենք ապավինում ենք ԵՄ առաջնորդության և աջակցության վրա՝ դրա ներուժը լիարժեք իրացնելու համար։

Անցյալ տարի մենք հասանք Վիզայի ազատականացման երկխոսության (VLD) մեկնարկին, իսկ այժմ արդեն աշխատում ենք Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի շուրջ, որը կսահմանի հստակ չափորոշիչներ: Երբ դրանք բավարարվեն, մեր քաղաքացիները կկարողանան օգտվել առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից. սա վաղուց սպասված մի զարգացում է, որը կխթանի շարժունակությունը և փոխըմբռնումը։ Այստեղ ես ուզում եմ շատ անկեղծ լինել. սա, անկասկած, այն ոլորտներից մեկն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են մոտենալ ԵՄ-ին, զգալ եվրոպական ընտանիքի մաս լինելու առավելությունները, և հակառակը։

Անցյալ շաբաթ Տիրանայում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրավիրեցին վարչապետ Փաշինյանին այցելել Բրյուսել՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ավելի հարստացնել օրակարգը։ Անհրաժեշտ են  ստեղծարար լուծումներ՝ դուրս գալով ավանդական մոտեցումների շրջանակներից։ Դրանք, օրինակ, կարող են ներառել Ինքնավար առևտրային միջոցների կիրառման հնարավորություն, Հայաստանին օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների դեմ պայքարի գործիքներով օժտելը, ինչպես նաև ուժեղացնել մեր ընդհանուր դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների դեմ և այլ գործնական քայլեր։

Սա լիովին համահունչ է Հայաստանի վարչապետի 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտարարության հետ. «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Այս մոտեցումն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի քաղաքացիների ձգտումներին, որոնք արտացոլվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդամենը երկու ամիս առաջ ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքում։ Սա պարզապես քաղաքականության ընտրություն չէ, այլ ազգային ձգտում, Հայաստանի քաղաքացիների՝ եվրոպական ապագայի նկատմամբ վստահության վկայություն և մեր կառավարության համար ուղղորդող սկզբունք։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության մյուս հենասյուներին՝ մենք գիտակցում ենք անվտանգության հետ կապված հարցերում ներգրավվածության կարևորությունն, ինչը մի քանի տարի առաջ անհավանական կհամարվեր։ Ներկայումս Եվրոպական միությունը ներգրավված է Հայաստանի անվտանգային օրակարգում՝ ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումից ի վեր, և մենք ողջունում ենք առաքելության մանդատի երկարաձգումը։ Չնայած անցյալ տարի Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում արձանագրված շոշափելի արդյունքներին, հրադադարի խախտումները, ցավոք, դեռ շարունակվում են, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է առաքելության կենսական դերը՝ կեղծ մեղադրանքների հերքման, տեղում կանխատեսելիության և կայունության պահպանման գործում։ Հետևաբար, հրադադարի խախտումներին հասցեական և սկզբունքային արձագանքը չափազանց կարևոր է ներկա փխրուն իրավիճակում։

Մինչ ԵՄ-ի կողմից Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցելու որոշումն անցյալ տարի նշանակալի նվաճում էր, մենք արդեն խնդրել ենք շարունակել հիմնադրամի միջոցով աջակցությունը 2025 թվականին։ Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այս օգնությունը ոչ միայն ԵՄ-ի քաղաքական կամքի հստակ դրսևորումն է՝ ընդլայնելու և խորացնելու մեր գործընկերությունը, այլև ամրապնդում է Հայաստանի դիմակայունությունը դժվարին ժամանակներում։ Շարունակելով աշխատանքն բոլոր անդամ պետությունների հետ՝ մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կապահովեն այս աջակցությունն՝ այն դարձնելով կանխատեսելի և զերծ չկապակցված նկատառումներից։

Շարունակելով անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման թեման՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումներիկախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկելէներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում։

Ելնելով երկրի համար ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակից՝ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել միջազգային իրավական մեխանիզմներում ավելի սերտ ներգրավվածության օգտին։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։

Խաղաղություն, հարևանություն

Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ, մեր առաջնահերթությունը մնում է Հայաստանի շուրջ՝ մեր անմիջական հարևանությամբ, խաղաղ և բարգավաճ միջավայրի ձևավորումն ու խթանումը։

Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մեր կառավարությունը հաստատակամորեն նվիրված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղման գործին։

Մենք հետևողականորեն ձգտում ենք Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել այս փաստաթուղթը։ Թեև դեռևս պարզ չէ՝՛ արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Եթե մտահոգություններն անկեղծ են, օրինակ՝ սահմանադրական հարցի վերաբերյալ, ապա առանց մանրամասների մեջ խորանալու, կարող եմ հավաստիացնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն է Խորհրդարանի կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո։

Ամեն դեպքում, մենք կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին։ Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը՝ թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում և հաղորդակցություններում։

Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք ակտիվորեն առաջ ենք մղում մեր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ամրագրված սկզբունքների շրջանակներում։ Այս նախաձեռնությունն առաջարկում է, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները և կապուղիները՝ լինեն դրանք ճանապարհներ, երկաթուղիներ, էներգետիկ կամ կապի գծեր, գործեն այն պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և հիմնված լինեն փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա։

Մենք «Խաղաղության խաչմերուկը» համարում ենք լիովին համադրելի ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ, որոնք ավելի ու ավելի են ընդգծում թափանցիկ, անվտանգ և ինքնիշխանությունը հարգող փոխկապակցվածությունը։ Հայաստանի ներգրավվածությունն այս ձևաչափերում և՛ ժամանակին է, և՛ անհրաժեշտ։ Հիմա է ճիշտ պահը՝ Հայաստանն առավել խորապես և ռազմավարականորեն խարսխելու Եվրոպայի զարգացող փոխկապակցվածության տեսլականին՝ որպես խորը վերափոխման ենթարկվող տարածաշրջանի սրտում գտնվող հանձնառու, կանխատեսելի, ժողովրդավար և սկզբունքային գործընկեր։

Այս տրամաբանությամբ մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք Սև ծովը Կասպից ծովին կապող բազմամոդալ միջանցքները, որոնք ձգվում են դեպի արևելք՝ դեպի Կենտրոնական Ասիայի աճող շուկաներն ու էներգետիկ ռեսուրսները։ Մենք ողջունում ենք ԵՄ-ի ավելացող ներգրավումը Կենտրոնական Ասիայում և խրախուսում ենք ԵՄ հարավկովկասյան և կենտրոնասիական ռազմավարությունների միջև սիներգիան։ Ինչպես իրավացիորեն նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. «…Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կդառնա խաղի կանոնները փոխող իրադարձություն: Եվ դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի միմյանց առավել քան երբևէ»։ Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես կառուցողական կապող օղակ այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերն, այլև թվային, էներգետիկ և նորմատիվ փոխգործելիությունը։

Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը Հայաստանի հանձնառության մասին են վկայում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կողմից ձեռնարկված քայլերը։ Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումները, ինչպես նաև իմ շփումներն արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք խորապես համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը՝ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կբացի ինչպես մեր երկրների, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։

Ես խոսեցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, սակայն ցանկանում եմ նշել, որ մենք արդեն ձևավորված և ինտենսիվ համագործակցություն ունենք մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։

Մեր համագործակցությունն Իրանի հետ հավելյալ ռազմավարական խորություն է հաղորդում․ Պարսից ծոց – Սև ծով միջանցքի միջոցով մենք կարող ենք նպաստել տարածաշրջանային լայն փոխկապակցվածությանը՝ կապելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը Ծոցի երկրների հետ և անդին։

Եզրափակիչ ուղերձ

Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են:

Եկեք կառուցենք մեր համագործակցությունը համատեղ արժեքների հիման վրա և ձեռնարկենք համարձակ ու ստեղծարար քայլեր՝ մեր տարածաշրջանի և դրանից անդին կայունության, դիմացկունության և բարօրության համար։ Շնորհակալ եմ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշխատակիցը առնվազն կստանա խիստ նկատողություն․ Կոստանյանը՝ Չախոյանի ահազանգի մասինԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում թափված ամեն մի կաթիլ արյան համար․ Իրանի ԱԳՆՊուտինը ցինիկ և կեղծ է. Զելենսկի (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Այս երեք զայրացած ծերուկները կարող են մեզ բոլորիս կործանել․ Guardian Խելամտության սահմանները հատել են իշխանությունները, առողջ բանավեճի հնարավորությունը սպառված է․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը Ռուսաստանում բենզինի գները հասել են տարեսկզբի առավելագույնինԻրանում իսրայելական հետախուզության երկու աշխատակից է ձերբակալվելԻ՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-ից Սուրենավանում «Ford Transit»-ը բախվել է «Mercedes Sprinter»-ին․ կան վիրավորներ Իսրայելը ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը․ Իսրայելի պաշտպանության բանակԻսրայելն ավարտել է Իրանի ռազմական ենթակառուցվածքին հարվածները․ ՊՆԴիմա Բիլանի՝ TikTok-ում երկրպագուների հետ անմիջական կապ հաստատելու համարԻրանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ քննարկում է մարդկանց հնարավոր տարհանումը Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են․ News.am Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից Միջուկային զենքի կողմնակիցներն Իրանի քաղաքականության մեջ տեղ չունեն․ նախագահ Փեզեշքիան Պակիստանը նախազգուշացրել է աշխարհին«Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը պետական գաղտնիք է. FactorԵթե քաղաքականության պատճառով հիմա չունենք Արցախ, ապա եկեղեցին պարտավոր է խոսել այդ մասին. Պողոսյան (տեսանյութ) Իսրայելն առանց ռազմական միջոցների՝ Իրանի հետ հակամարտությունը լուծելու ճանապարհ չի տեսնում․ դեսպանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է տեղի ունեցել Հայաստանը Տաջիկստանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների խորհրդակցական կոմիտեի նիստին Մակրոնը Թրամփի գաղափարը «խելահեղ» է անվանել Ավշարում գտնվող 21,6 մլն դրամ արժեքով հողամասի և շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի իրավունքը. վարչապետ Դուբայի շոկոլադի նոր համը դարձավ հիթ առաջին վաճառքի օրը Իրանն ակնկալում է, որ BRICS-ը կդատապարտի Իսրայելի ագրեսիան․ ԱԳՆՓաշինյանի հոգեկան առողջությունը ստուգելու համար պիտի Առողջապահության նախարարը հանձնաժողով ստեղծի․ Արմեն Չարչյան (տեսանյութ) Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին Եմենի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել. Իսրայելի պաշտպանության բանակԵրկիրը կործանման հասցրած իշխանության թիրախ լինելը պատիվ է բերում․ Արշակ ՍրբազանԱրևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին սպառնալիք է խաղաղության համար․ Իրանի ԱԳՆ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցելԻրանում խոսել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պարտավորություններից․ Իրանի ԱԳՆԻրանը մտադիր չէ զինադադարի շուրջ բանակցություններ վարել Իսրայելի հետ (տեսանյութ) Հունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆ Վեհափառն այդպիսի մոտեցումներ չունի. նա դատի չի տալու Փաշինյանին. Արշակ Սրբազան Կապի մեջ ենք Իրանի մեր ընկերների հետ․ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն չկա այժմ․ Սաղաթելյան (տեսանյութ) Միջուկային զենք ստեղծելու Իրանի կարողությունը գնահատել են Իրանի միջուկային օբյեկտի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցելՆիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակակրտային կայան չի տեղադրվել․ Ոսկան Սարգսյան Ի՞նչ կանի Կաթողիկոսը, եթե Փաշինյանն անձամբ իր ենթակա ուժայինով մտնի Վեհարան (տեսանյութ) Պետք է պատրաստվենք փողոցային պայքարի, հետո կհասկանանք՝ ընտրությունները երբ տեղի կունենան․ Սաղաթելյան (տեսանյութ) ԱՄՆ լիցքավորող ինքնաթիռները զանգվածաբար լքում են բազաները Իրանի հակամարտությանը մասնակցելու համարՀեյլի Բիբերի նորույթը մոլորեցրեց ինֆլուենսերներինԻնչու են վախենում Փաշինյանին արձագանքել մյուս եպիսկոպոսները, նրանք 50-ից ավելին են (տեսանյութ) Դատախազը Փաշինյանի օգնականի կարգավիճակում է. Սաղաթելյանը՝ հետապնդումների մասին (տեսանյութ) Իրանը կրկին երկարաձգել է ներքին և միջազգային թռիչքների արգելքը
Ամենադիտված