Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին 

Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում. «Հետք»

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում և  անշարժ գույք է ձեռք բերել: Այս մասին գրում  է «Հետք»-ն ու մանրամասնում, որ Փաշինյանը դուրս է եկել փայտամշակման բիզնեսից։

2023-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետի ավագ եղբոր որդին՝ Սիփան Արտակի Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 2022-ի սեպտեմբերին ընկերություն է հիմնել Չերկասի քաղաքում: «ՉերՎուդ» ՍՊԸ-ի 50 տոկոսը պատկանում էր Ս. Փաշինյանին, մնացած 50-ը՝ Նարեկ Պետրոսի Ղազարյանին, որը գործարար, Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանի եղբորորդին է: Ղազարյանները, ինչպես Փաշինյանները, Իջեւանից են, ավելին՝ հայկական մամուլի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են:

Սիփան Փաշինյանի ու Նարեկ Ղազարյանի ընկերության «ՉերՎուդ» անունը պատահական չէր ընտրվել: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի էր ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Եվ իրոք, ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Գրել էինք, որ ուկրաինական ռեգիստրում Ս. Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշվել էր ոչ թե Հայաստան, այլ Ուկրաինա, իսկ հաշվառման հասցեն Չերկասիի Դնեպրի հերոսների 23 բարձրահարկ շենքի բնակարաններից մեկն էր։ 

Մենք Ս. Փաշինյանի փայտամշակման բիզնեսին անդրադարձել էինք 2023-ի հունվարին: Նույն տարվա հոկտեմբերին նա դուրս է եկել «ՉերՎուդ» ՍՊԸ-ից՝ իր 50 տոկոս բաժնեմասը զիջելով ընկերության տնօրենին՝ Արթուր Ղազարյանին, որը Ն. Ղազարյանի հարազատ եղբայրն է: Այդուհանդերձ, ըստ ուկրաինական ռեգիստրի, Ս. Փաշինյանը ուղիղ մեկ ամիս մնացել է այդ 50 տոկոսի վերջնական շահառու սեփականատեր եւ միայն 2023-ի նոյեմբերին է այդ հարցում եւս զիջել Ա. Ղազարյանին:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, ըստ ուկրաինական ռեգիստրի տվյալների, 2023-ի նոյեմբերից այլեւս որևէ կապ չունի «ՉերՎուդ» ՍՊԸ-ի հետ:

Վարչապետի եղբորորդին մեքենաների սպասարկման ու նորոգման բիզնես է սկսել

2023-ի մայիսին, երբ դեռ «ՉերՎուդ» ընկերության փայատեր էր, Սիփան Փաշինյանն Ուկրաինայում գրանցվել է որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր: Գործունեության տեսակը մեկն է՝ ավտոմեքենաների տեխսպասարկում եւ նորոգում: Ընդ որում՝ այս դեպքում Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշված է Հայաստան եւ ոչ թե Ուկրաինա:

Որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր՝ ԱԺ նախկին պատգամավորը գրանցվել է Ուկրաինայի պարզեցված հարկման համակարգի 2-րդ խմբում, ինչը նշանակում է, որ նա կարող է աշխատանքի ընդունել մինչեւ 10 հոգու: Մյուս կողմից՝ նրա տարեկան եկամուտը չի կարող գերազանցել 5.921.400 ուկրաինական գրիվնան (ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով հավասար է 55 մլն դրամի): Պարզ չէ, թե որքան եկամուտ է ստացել Սիփան Փաշինյանը 2024 թվականի ընթացքում, սակայն հայտնի է, որ նա վճարել է 37.600 գրիվնա (350 հազ. դրամ) ընդհանուր հարկ:

Եթե «ՉերՎուդ» ընկերության տվյալների մեջ Ս. Փաշինյանի հասցեն նշված էր Դնեպրի հերոսների 23 շենքը, ապա ֆիզանձ-ձեռնարկատեր գրանցվելիս նա նշել է Չերկասիի Կազացկայա 9/1 հասցեն, որը եւս նորակառույց բարձրահարկ է։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
Ամենադիտված