Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի «10» համարի մարզաշապիկը
Սպորտ
«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։
Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու գավաթը:
Այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)