Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում 

Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Գրիգորյանը, մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները։

Քննչական կոմիտեի նախագահը շրջայց է կատարել մարզային քննչական վարչության վարչական շենքում՝ ծանոթանալով քննիչների աշխատանքային պայմաններին:

Կարեն Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արագածոտնի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները։

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 2628 քրեական վարույթ, որից 559-ը փոխանցվել է 2023 թվականից։

Քննված 2628 քրեական վարույթից լուծվել է 2105 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 1615-ը, որից 645-ը՝ 655  անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, իսկ 1-ը եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 969-ը կարճվել է, որից 807-ը՝ ռեաբիլիտացնող, 162-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 189-ը միացվել է, այլ մարմին ուղարկվել է 52-ը։ 

2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը եղել է 162 քրեական վարույթ։

Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում զգալիորեն աճել է  արտադրողականությունն ավարտված  վարույթներով՝  կազմելով 61.5%։ 3%-ով  աճել է արտադրողականությունը ընթացքը որոշված քրեական վարույթներով՝ կազմելով 80.1%, իսկ դատարան ուղարկված վարույթներով արձանագրվել է 5.7%-ով աճ։

2024 թվականի ընթացքում Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 2217 հաղորդում, որից 1923-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 13 քրեական վարույթ, որից 3-ը կարճվել է, 5-ը՝ միացվել, 5-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս: Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 31 քրեական վարույթ, որից 3-ը՝ ուղարկվել է դատարան, 9-ը կարճվել է, 1-ը հաշվառվել է որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 2-ն ուղարկվել է այլ մարմին, 1 քրեական վարույթ միացվել է, 15-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս: 

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ  12 քրեական վարույթ, որից 1-ով մաս է անջատվել և ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է ռեաբիլիտացնող հիմքով, 2-ը հաշվառվել է որպես քննչական և վարութային գործողությունները կատարված, սակայն հանցանք կատարած անձը չբացահայտված, 1-ով կասեցվել է հանրային քրեական հետապնդման ժամկետը՝ անձի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով,  1-ն ուղարկվել է այլ մարմին, 6-ը փոխանցվել է 2025 թվականի առաջին կիսամյակ։

2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարուց ավելի ժամկետով քննվող 116 քրեական վարույթ։ 2024 թվականի դեկտեմբերին և 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում լուծվել է 1 տարուց ավելի ժամկետով քննվող 76 վարույթի ընթացք, որից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 27-ը կարճվել է, 39-ը պասիվացվել է: 

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1110 քրեական վարույթ, որից 523-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, ակտիվացվել է 110-ը, իսկ 477-ը  ստացվել է  2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում։

Քննված 1110 քրեական վարույթից լուծվել է 405 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 269-ը: 269 քրեական վարույթից 97-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան), 172-ը կարճվել է, որից 152-ը՝ ռեաբիլիտացնող, 20-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 93-ը պասիվացվել է, 32-ը՝ միացվել  և 11  վարույթ ուղարկվել է այլ մարմին, 705-ը մնացել է անավարտ։

Արթուր Պողոսյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների քանակին՝ նշելով, որ խափանման այդ միջոցի ընտրությունը պետք է լինի ծայրահեղ միջոց, երբ այլընտրանքային մյուս բոլոր խափանման միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ դատավարական վարքագիծը:

Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ակտիվացնել քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ արձանագրելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ոչ բավարար լինելը:

Արթուր Պողոսյանն ընդգծել է նորանշանակ քննիչներին կցված փորձառու քննիչների անհրաժեշտությունը։

Խորհրդակցության արդյունքներով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ
Ամենադիտված