Դատախազությունն ընթացք է տվել Ռուբինյանի դեմ իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը․ Ղազարյան
Քաղաքական
Դատախազությունն ընթացք է տվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դեմ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։
«Դատախազությունը ընթացք է տվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դեմ իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը»,– Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ղազարյանը։
Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն իրեն ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)