Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշումը փոխվել է Պուտինի հետ զրույցից հետո․ Hill
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հրաժարվել է ժամանակավոր հրադադարի իր պահանջից՝ առաջարկելով Մոսկվային և Կիևին բանակցություններ սկսել այն մասին, թե ինչպիսին կարող է լինել խաղաղ համաձայնագիրը։ Նրա խոսքերը մեջբերում է The Hill-ը։
«Նախագահի հռետորաբանությունը հեռախոսազանգերից հետո ցույց է տալիս փոփոխություն, որը կողջունվի Կրեմլում: Նա բաց է արտահայտվել խաղաղ բանակցությունների համար, բայց առաջ է քաշել մաքսիմալիստական պայմաններ, որոնք ոչ Զելենսկին, ոչ նրա եվրոպացի գործընկերները չեն կարող ընդունել»,- ասվում է տեքստում։
Նշվում է նաև, որ Թրամփը Պուտինի հետ իր զրույցը որակել է՝ որպես «գերազանց» և ասել, որ հակամարտող կողմերը շուտով կսկսեն բանակցությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)