Բացահայտվել են Բայդենի քաղցկեղի ախտորոշման մանրամասները
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը վերջին անգամ շագանակագեղձի քաղցկեղի հետազոտություն է անցել 2014 թվականին, երբ զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով քաղաքական գործչի ներկայացուցչին:
«Նախկին նախագահ Ջո Բայդենի շագանակագեղձի քաղցկեղի վերջին հայտնի արյան ստուգումը կատարվել է 2014 թ.-ին, ինչը ցույց է տալիս, որ նա իր նախագահության չորս տարիների ընթացքում չի հետազոտվել քաղցկեղի համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է նաև, որ հայտնի չէ՝ Բայդենը կամավոր հրաժարվել է կանոնավոր թեստերից, թե դա քաղաքական գործչի բժշկական թիմի որոշումն էր՝ առանց նրա մասնակցության:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև էին ախտորոշել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)