Թրամփը ուրախ է, որ ԵՄ-ն կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ․ Corriere
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է, որ Եվրամիությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին։ Այս մասին գրում է իտալական Corriere della Sera թերթը։
Թրամփը շարունակում է երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նաև գոհ է, որ ԵՄ-ն կոշտ միջոցներ է ձեռնարկում Մոսկվայի դեմ։ «Ամերիկացի առաջնորդը գոհ է այս աշխատանքի բաժանումից»,-ասվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ, չնայած Թրամփի և Պուտինի երկարատև հեռախոսազրույցին, Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հեռանկարները բավականին հեռու են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)