Թրամփը Բայդենի շրջապատին մեղադրել է պետական դավաճանության մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական դավաճանության մեջ մեղադրել է իր նախորդի՝ Ջո Բայդենի շրջապատին։ Համապատասխան գրառումը նա գրել է իր Truth Social սոցցանցում։
Սպիտակ տան գործող ղեկավարի խոսքո ՝ Բայդենի շրջապատը, իբր, տեղյակ է եղել նրա ֆիզիկական և մտավոր առողջության հետ կապված խնդիրների մասին, բայց դա թաքցրել է: Բացի այդ, տվյալ մարդիկ օգտվել են իրավիճակից՝ ապօրինի ներգաղթյալների համար սահմանը բացելու համար։
Նա տեղի ունեցածն անվանել է «դավաճանություն ամենաբարձր մակարդակով»։ Թրամփի կարծիքով՝ Բայդենի շրջապատը դա արել է Միացյալ Նահանգները ոչնչացնելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)