ԱՄՆ-ում գնահատել են Պուտինին ուղղված Եվրոպայի վերջնագրերը (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի վերաբերյալ Եվրոպայի պահանջներն անիրագործելի են, կարծում է ամերիկյան բանակի նախկին գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը: Այս մասին նա խոսել է YouTube-ում։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները ցանկանում են զորք ուղարկել՝ Կիևի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալու համար, սակայն դա հնարավոր չէ: «Եվրոպացիներին անհրաժեշտ է, որ Ուկրաինան անխախտ կապեր ունենա այնպիսի սրընթաց «մահացող» կառույցի հետ, ինչպիսին ՆԱՏՕ-ն է», - կարծում է Մաքգրեգորը:
Նա հավելել է, որ Եվրոպան այժմ ֆինանսական մեծ խնդիրներ ունի և ի վիճակի չէ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա խաղաղ գործընթացի ձգձգման դեպքում: «Այդ կապակցությամբ նա Ռուսաստանին վերջնագրեր է ներկայացնում, որոնք իրականության հետ կապ չունեն», - եզրափակել է Մաքգրեգորը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)