ԱՄՆ-ը հիասթափված է Եվրատլանտյան անվտանգության կառույցներից․ Լավրով
ԱՄՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգները հիասթափվել է եվրատլանտյան անվտանգության կառույցներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առնվազն Թրամփի վարչակազմի հայտարարությունները հուշում են, որ անհրաժեշտ է՝ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի իր գործերի համար։ ԱՄՆ-ն առաջնահերթություններ ունի աշխարհի այլ տարածաշրջաններում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ապրիլի վերջին ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայք Ուոլցը հայտարարեց, որ ԱՄՆ-ն իր 33 տրիլիոն դոլար պետական պարտքով այլևս չի կարող իրեն թույլ տալ սուբսիդավորել եվրոպական երկրների անվտանգությունը։ Նա նաև նշել է, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Նորվեգիան և Ֆինլանդիան, պատրաստվում են ավելացնել պաշտպանական ծախսերը, մինչդեռ Իսպանիան, Կանադան և Իտալիան դրա վրա ծախսում են «ցավալիորեն քիչ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)