Իրանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախագծին
Իրան
Իրանի Մեջլիսը հավանություն է տվել Ռուսաստանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քվեարկությանը ներկա 212 պատգամավորներից 191-ը կողմ է քվեարկել, 8-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ։
Որպեսզի պայմանագիրն Իրանում ուժի մեջ մտնի, այն պետք է ստուգվի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապան խորհրդի կողմից՝ սահմանադրությանը և շարիաթի օրենքներին համապատասխանության համար։
Ռուսական կողմն ավելի վաղ հայտնել էր պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru