Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու ուղղությամբ. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցությունը և փոխադարձ դիվանագիտական ներկայության ընդլայնումը։ Այս մասին Երևանում ՀՀ իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ քննարկվել է մասնավորապես Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը։
«Այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն արդեն տարվում են։
Շահագրգռված ենք նաև ՀՀ քաղաքաների և մարզերի ու ՌԴ շրջանների միջև եղբայրական կապերի խորացմամբ»,–ասաց Սերգեյ Լավրովը։
Լավրովը նաև անդրադարձավ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ընդգծելով որ այն հատել է 1.6 մլրդ դոլարի սահմանը, որը ՀՀ առևտրաշրջանառության ավելի քան 1/3-ն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)