Սամվել Կարապետյանը մտադիր էր իր ձևով պաշտպանել եկեղեցուն, քանի դեռ քաղաքական գործիչների մոտ չի ստացվում․ էդգար Ղազարյան
Բլոգոսֆերա
Հասարակական, քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․
Դժվար է հավատալ, որ դատարանի բակում գտնվող Ազգային ժողովի պատգամավորների՝ Սամվել Կարապետյանի ցուցաբերած «աջակցությունը» արդյունք չտվեց։ Հավատացեք, որ նրանք շատ լավ էին կանգնած այնտեղ, շատերը հրաշալի կերպով ծխում էին՝ արտահայտելով նաև իրենց մտահոգությունները։ Չափազանց տպավորիչ էին նրանց հարցազրույցներն ու ճեպազրույցները։
Վերջում հնչեցին, բոլորիս համար կախարդական դարձած խոսերը․ «շնորհակալություն, բարի գիշեր»։
Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ ոչ մի ստորագրություն չի ավելանում։ Հավանաբար դա շատ անլուրջ խեղկատակություն է, որին մեր լուրջ իմաստունները չեն ցանկանում մոտենալ։
Հ․Գ․ Սամվել Կարապետյանը մտադիր էր իր ձևով պաշտպանել եկեղեցուն, քանի դեռ քաղաքական գործիչների մոտ չի ստացվում։