Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ 

«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, աչքի էր ընկնում իր ճարպկությամբ, ազնիվ էր, ընկերասեր, պարտաճանաչ։ Մանկապարտեզի, դպրոցի, քոլեջի, մանկության, բանակային, ընդհանրապես՝ իր բոլոր ընկերները միաբերան նշում են, թե որքան ուշադիր է եղել Ազատը բոլորի նկատմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ազատի մայրիկը՝ տիկին Գայանեն։

Ազատը ծնունդով Երևանից է։ Հաճախել է թիվ 114 մանկապարտեզ, իսկ այնուհետև սովորել Գրիգոր Գուրզադյանի անվան թիվ 163 հիմնական դպրոցում։ Դպրոցական տարիների և որդու առաջադիմության մասին խոսելիս տիկին Գայանեն նշում է, որ Ազատը սովորել է իր ուժերի ներածին չափով։ «Ուսուցիչներն ասում էին՝ հավասարակշռված, զուսպ, հանգիստ տղա է Ազատը։ Մեծ էր որդուս հետաքրքրությունը մետաղի փորագրության՝ ոսկերչության նկատմամբ։ Նա սովորեց ուսումնարանի հենց այդ բաժնում։ Բայց հետո իր համար սիրելի դարձավ փայտագործությունը, փայտի արտադրամասում աշխատեց մինչև բանակ զորակոչվելը։ Սովորում էր ոսկերչություն, բայց իրեն հետաքրքիր էր նաև փայտամշակումը, աշխատում էր այդ ուղղությամբ։ Ինձ էլ մշտապես ասում էր. «Մամա՛, երբ բանակից վերադառնամ, կահույքի արտադրամասում եմ աշխատելու»»։

Դպրոցում իննամյա կրթությունն ավարտելուց հետո Ազատն ուսումը շարունակել է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում՝ «Մետաղի փորագրություն» բաժնում: «Ուսումնարանում էլ շատ սիրված ու հարգված էր Ազատս։ Ուսումնարանի լսարաններից մեկում այսօր ցուցադրվում են զինվոր-ուսանողների աշխատանքները, անձնական իրերը, այդ թվում՝ Ազատինը։ Նա սիրով սովորեց և ավարտեց ուսումնարանը, ստացավ իր վկայականը և զորակոչվեց բանակ»։

2021 թ. հուլիսի 7-ին Ազատը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Լուսակերտում։ Այնուհետև քննություններ է հանձնել և կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել Սոթք։ 44-օրյա պատերազմից հետո ծառայության մեկնելը բարդ էր թե՛ տղաների, թե՛ նրանց ընտանիքների համար։ Այդ պատերազմում Ազատը կորցրել էր նաև իր ընկերոջը։ «Ամեն անգամ նրա մասին էր պատմում։ Երբ արձակուրդ էր գալիս, նախ Եռաբլուր՝ ընկերոջ մոտ էր գնում, հետո տուն գալիս։ Ազատի պապիկն էլ անմահացել է Արցախյան առաջին պատերազմում՝ 1993 թվականին, եղել է «Տիգրան Մեծ» ջոկատից: Երկու Ազատներն էլ հիմա Եռաբլուրում են, կողք կողքի՝ նույն անունով ու ճակատագրով»:

Երբ զրուցում ենք ծառայության օրերի մասին, տիկին Գայանեն նշում է՝ որդին երբեք չի դժգոհել։ Ծառայության ընթացքում ընտանիքը զորամասից շնորհակալական նամակ է ստացել։ Ազատը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և այլ կրծքանշաններով։ Եղել է բարեխիղճ ու պարտաճանաչ զինվոր։ «Իրեն ուզում էին անգամ «պահել» Լուսակերտում, որ այնտեղ շարունակի իր ծառայությունը, չհամաձայնեց։ Նա ամեն կերպ ցանկանում էր իր ծառայությունը Սոթքում, Վարդենիսում անցկացնել, անգամ ասաց՝ եթե ձեզ առաջարկեն ինձ թողնել Լուսակերտում, կմերժեք, կասեք՝ թող տեղափոխվի Վարդենիս։ Հետո արդեն սպաներն են պատմում՝ այնքան կազմակերպված էր Ազատը, եթե մի հարց էր առաջանում, արագ կարգավորում էր, եթե կարիք կար զինվորներից մեկին որևէ հարցում ուղղորդելու, Ազատը կարողանում էր դա այնքան ճիշտ անել, կարողանում էր լավ իմաստով ղեկավարել զինվորներին, նրան լսում էին։ Նա էլ զինվորներից մի քանիսի մասին էր մշտապես ասում ՝ իմ երեխեքն են. շատ հոգատար էր նրանց նկատմամբ, ուշադիր»։

Մայրիկն ասում է՝ երբ որդուն հարցեր է տվել ծառայության մասին, Ազատը միայն ասել է, որ ամեն ինչ կարգին է, իր մասին չմտածեն։ «Կրակային քննությունները լավ հանձնելու համար հաճախակի արձակուրդ էր գալիս, իսկ մի անգամ էլ իրեն հասանելիք արձակուրդը «տվել» է իր մտերիմ ընկերոջը։ Ինձ ասում էր. «Մամա՛ ջան, հունվարին, ապրիլին եկել եմ, իսկ նա ոչ մի անգամ չի գնացել տուն»։ Հունիսին հինգ օրով խրախուսանք էր ստացել, բայց ամեն ինչ արել էր, որ ընկերն արձակուրդ մեկնի. «Ես, միևնույնն է, օգոստոսին գալու եմ»։ Ես էլ ասացի՝ ինչպես ճիշտ ես համարում, այդպես էլ վարվիր։ Այդ ժամանակ մենք որոշեցինք գնալ իր մոտ ու այդպես էլ արեցինք։ Ընկերն ամեն անգամ մեր տուն գալիս հիշում է այդ դրվագը՝ Ազատն իր արձակուրդն ինձ տվեց։ Ազատս անսահման բարի էր»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր։ Ազատը մայրիկին զանգահարում է սեպտեմբերի 12ին՝ ժամը մոտավորապես ութին։ «Աղջիկս աշխատանքից նոր էր եկել, պատրաստվում էինք ընթրել։ Ազատն ասաց՝ մամ, առանձնացի, խոսենք։ Առօրյա զրույց թվաց՝ գամ, սա եմ անելու, այն եմ անելու։ Հարցրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է։ Արձագանքեց՝ հա, մամա՛ ջան։ Ուրիշ ոչինչ չի ասել։ Գիշերը, երբ արդեն իմացանք, որ պատերազմ է, սկսեցի զանգել Ազատին, բայց նա զանգին չպատասխանեց, միայն ժամը չորս անց կես գրեց. «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք»»։

Ազատը զոհվել է սեպտեմբերի 13-ին Սոթքում։ Նա փրկել է ծառայակից ընկերոջ կյանքը, այդ ժամանակ բեկորը կպել է Ազատի սրտին: «Անընդհատ ուզում էր դիրքեր բարձրանալ, բայց իրեն չէին տանում։ Միայն մեկ անգամ էր բարձրացել։ Ամեն անգամ ասում էր՝ թող ինձ դիրքեր տանեն։ Այդ օրն էլ նա, բնականաբար, դիրքերում չի եղել։ Հարվածել են զորամասին։ Ասել են՝ ով կարող է զենքերը բաժանել, ասել է՝ ես։ Շատ արագ կողմնորոշվել է, ամեն ինչ կազմակերպված արել, բայց, ավաղ, ԱԹՍ-ները հարվածում էին...»։

Նույն օրն Ազատը «տանն էր»։ «Ամուսինս տուն եկավ՝ գնում եմ երեխուն տեսնեմ ու գամ։ Զանգում էի իրեն, հարց ու փորձ անում։ Նա արդեն գիտեր, թե ինչ է տեղի ունեցել, բայց ինձ ասում էր՝ իբր ճանապարհը փակել են, չեն թողնում գնալ դեպի Սոթք։ Այդպես զանգն անջատեցի։ Հենց նույն օրն էլ արդեն իմացանք, թե ինչ է եղել։ Վնասվածքը բացառապես սրտի հատվածում էր, որևէ այլ քերծվածք չուներ»։ Տղաներին տեղափոխելու ժամանակ թշնամու ԱԹՍ-ն շտապօգնության մեքենային է թիրախավորում, որտեղ նաև վիրավոր է եղել, բայց, բարեբախտաբար, մեքենան չի վնասվում։ Ազատը երկու քույրերի միակ եղբայրն է։ Նրա ավագ քույրիկն ընտանիք է կազմել, բալիկի է սպասում։ «Հիմա դա է ինձ ուժ տալիս, ուժի այլ աղբյուր չեմ գտնում։ Սեպտեմբերին կծնվի մեր աղջիկը, նրան, կարծես, Ազատն է մեզ նվեր ուղարկել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
Ամենադիտված