Թրամփը հավանություն է տվել Իրանի վրա հարձակման ծրագրին․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր կերպով հաստատել է Իրանի վրա հարձակվելու ծրագրերը, գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ դա տեղի է ունեցել երեքշաբթի՝ հունիսի 17-ի երեկոյան, երբ քաղաքական գործիչը զրուցել է իր ավագ օգնականների հետ։ Պետության ղեկավարը բացատրել է, որ ինքը հետաձգում է վերջնական հրամանը՝ տեսնելու, թե արդյոք Իրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։
Հունիսի 18-ի երեկոյան լրագրողների հետ զրույցում ամերիկացի առաջնորդն ասել է, որ չի ցանկանում միջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, սակայն Իսլամական Հանրապետությունը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրա խոսքով՝ Իրանի պաշտոնյաները ցանկանում են գնալ Վաշինգտոն՝ քննարկելու հնարավոր բանակցությունները, սակայն հանդիպման ժամանակն անցել է։ Միաժամանակ, առաջնորդը նշել է, որ իր «անելիքի մասին պատկերացումներ ունի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)