Թրամփը գաղափարներ ունի՝ ինչ անել Մերձավոր Արևելքում էսկալացիայի հետ․ NBC
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում միջամտել Իսրայելի ու Իրանի հակամարտությանը, հայտնում է NBC-ն։
Թղթակիցներից մեկը երկրի ղեկավարին հարցրել է, թե ինչ է ուզում ասել ամերիկացիներին, ովքեր չեն ցանկանում, որ իրենց երկիրը նորից պատերազմի մեջ մտնի։
«Ես էլ չեմ ուզում միջամտել, բայց արդեն 20 տարի, գուցե ավելի շատ, ես ասում եմ, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա երկար ժամանակ է, ինչ ասում եմ, և կարծում եմ, որ մի քանի շաբաթ հետո նրանք այն ստանային», - պատասխանել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իրանի պաշտոնյաները ցանկանում են գնալ Վաշինգտոն՝ քննարկելու հնարավոր բանակցությունները։ Սակայն, Թրամփի խոսքով, հանդիպման ժամանակն անցել է։ Առաջնորդը նշել է, որ ինքը «գաղափարներ ունի, թե ինչ անել»։
«Ես սիրում եմ վերջնական որոշում կայացնել այն ընդունելուց վայրկյան առաջ, քանի որ ամեն ինչ փոխվում է՝ հատկապես պատերազմի ժամանակ։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ փոխվում է, այն կարող է մի ծայրահեղությունից մյուսը գնալ»,- եզրափակել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)