Արման Եղոյանը չի բացառում Անկարայում Փաշինյան-Ալիև հանդիպումը
Քաղաքական
Իմ տեղեկությամբ՝ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող դա բացառել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայում Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսվա՞ծ է։
«Ես տեղեկություն չունեմ: Նախատեսված չէ: Բայց գիտե՞ք՝ միջազգային հանդիպումները ոնց են լինում, շատ հաճախ որոշում է կայացվում տեղում: Դրանում որևէ տարօրինակ բան չեմ տեսնի: Կարծում եմ՝ այցը շատ կարևոր է: Եթե չեմ սխալվում, ապա առաջին երկկողմ այցն է անկախացումից հետո:
Հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)