Նա ընտրեց Ռուսաստանը. Լորակը զայրացրել է հայրենակիցներին
Ժամանց
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ ուկրաինացի երգչուհի Անի Լորակին շնորհվել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Լուրը դարձել է մեծ արձագանքի պատճառ ուկրաինական տեղեկատվական դաշտում, որտեղ նրան մի մասը մեղադրում է «դավաճանության» մեջ՝ կապված ռուսական շոու-բիզնեսում ակտիվ գործունեության հետ ու պատերազմի պայմաններում ՌԴ-ում բնակվելու հետ։
Լորակը առայժմ որևէ կերպ չի արձագանքել տեղեկությանը։