Թրամփի նախկին խորհրդականը գնահատել է Իսրայել-Իրան հակամարտությանը ԱՄՆ-ի միանալու հավանականությունը
ԱՄՆ
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը 50-50 է գնահատել Իսրայելի ու Իրանի հակամարտությանը Վաշինգտոնի անմիջական միջամտության հնարավորությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Der Spiegel-ը։
«50-50: Թրամփը կարող է կրկին փորձել կապել իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտքոֆին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Բայց նա նաև հասկանում է, որ եթե այս ամենն ավարտվի Իրանում ռեժիմի տապալմամբ, ինչը առնվազն հնարավոր է, դա դարի շրջադարձը կլինի Մերձավոր Արևելքում»,- ասել է Բոլթոնը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը «չի կարող հարմարվել այն մտքին», որ դա կարող է տեղի ունենալ՝ առանց իր մասնակցության։
Վերլուծաբանը պնդում է՝ «Դոնալդ Թրամփը միշտ մտահոգված է միայն Դոնալդ Թրամփով»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)