Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեին չի կարող շարունակել գոյությունը․ Իսրայելի ՊՆ
Իրան
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թեհրանի հերթական հրթիռային հարձակումից հետո հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին «չի կարող շարունակել գոյությունը»։ Նրա խոսքերը մեջբերել է Sky News-ը։
«Խամենեիի նման բռնապետը, ով ղեկավարում է Իրանի նման երկիրը և իր առաքելությունն է դարձրել ոչնչացնել Իսրայելը, չի կարող շարունակել գոյությունը», - ասել է Կացը:
Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակն ունի բոլոր անհրաժեշտ հրահանգները և գիտի, որ «իր բոլոր նպատակներին հասնելու համար այդ անձը չպետք է շարունակի գոյություն ունենալ ոչ մի դեպքում»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան