Վոլգոգրադի և Օրենբուրգի միջազգային օդանավակայաններում հանվել են թռիչքային սահմանափակումները
Քաղաքական
ՌԴ քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) հայտնել է, որ Վոլգոգրադի և Օրենբուրգի միջազգային օդանավակայաններում վերացվել են օդանավերի ընդունման սահմանափակումները։ Տեղեկությունը տարածվել է գերատեսչության Telegram-ալիքում։
Սահմանափակումները կիրառվել էին ուղևորների անվտանգության ապահովման նպատակով։ Այդ ընթացքում երեք ինքնաթիռ, որոնք ուղղություն էին վերցրել Վոլգոգրադ, և երկու օդանավ՝ Օրենբուրգ, հարկադրված էին փոխել երթուղին և վայրէջք կատարել այլ օդանավակայաններում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)