Մուտկոն համոզված է՝ ԱՄՆ-ը չի կարող անցկացնել ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը ավելի լավ, քան Ռուսաստանը
Սպորտ
ՌԴ սպորտի նախկին նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը 2026-ին չի կարող անցկացված Աշխարհի առաջնությունը գերազանցել Ռուսաստանի կազմակերպած 2018-ի առաջնությանը։ Նրա խոսքով՝ նման ծավալի մրցաշար անցկացնելը բարդ է՝ հաշվի առնելով մեծ տարածությունները և բազմաթիվ թռիչքները, մինչդեռ առաջնությունը պետք է դառնա մշակույթների տոն։
2026-ի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ առաջին անգամ ներգրավելով 48 ազգային հավաքական։
Հիշեցնենք, որ 2022 թվականից ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես հեռացրել են Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները միջազգային մրցաշարերից, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին