Իրանում Մակարևիչին շփոթել են իսրայելցի գերի օդաչուի հետ
Քաղաքական
Իրանական Nour News պարբերականը երաժիշտ Անդրեյ Մակարևիչին (ՌԴ-ում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) սխալմամբ ներկայացրել է իբր գերի ընկած իսրայելցի օդաչու։ Հրապարակման մեջ նշվել են Մակարևիչի անունն ու ազգանունը, և որպես իսրայելական օդուժի օդաչու՝ ցուցադրվել է նրա լուսանկարը։
Հոդվածն արագ հեռացվել է կայքից, սակայն բովանդակությունը հասցրել են վերատպել այլ լրատվամիջոցներ։ Իրավիճակին արձագանքելով՝ Մակարևիչը նշել է, որ դա «ռուսական մեդիադաշտում ստեղծված ֆեյք է»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական բանակը ռեկվիզացրել է Մակարևիչի կնոջ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան՝ զինվորական կարիքների համար։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)