Հայտնի են Թրամփի կորուստները Իրանին հարվածելու դեպքում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կորցնել «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր» շարժման կողմնակիցների մի մասի աջակցությունը, եթե հրաման տա հարվածել Իրանին: Նման կարծիք է հայտնել Bloomberg գործակալության սյունակագիր Անդրեաս Կլութը։
Նրա խոսքով՝ Թրամփը կկորցնի այն կողմնակիցների աջակցությունը, որոնք իրեն խաղաղարար են համարում, քանի որ նախընտրական արշավի ժամանակ նա խոստացել էր երկիրը չներքաշել «հավերժական պատերազմների և վարչակարգերի փոփոխության ձախողված գործողությունների» մեջ:
Թրամփի որոշ կողմնակիցներ արդեն դեմ են արտահայտվել Թել Ավիվ-Թեհրան հակամարտությանը Վաշինգտոնի միջամտությանը, մասնավորապես՝ լրագրող Թաքեր Կարլսոնը, բլոգեր Չարլի Քըրքը և Թրամփի նախկին գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվ Բենոնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)