Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

Թբիլիսին ակնկալում է ՀՀ-ի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման շարունակականություն

Քաղաքական

Փաստերն ու իրողությունները վկայում են, որ հայ-վրացական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի և օրինակելի բարեկամության հիմքի վրա։ Երկու երկրների համագործակցությունն ընդլայնվում է բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև պաշտպանություն, մշակույթ և մարդկանց միջև կապեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ տեսակապի միջոցով հայտնեց Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։   Նա հիշեցրեց, որ սա երկրորդ նմանատիպ միջոցառումն է, որտեղ կարծիքներ են փոխանակվում երկու ժողովուրդների միջև հարաբերությունների վերաբերյալ։

«Վերջին տարիներին մենք ձեռնարկել ենք կոնկրետ քայլեր, որոնք մեզ ակտիվ համագործակցությունից տեղափոխել են ռազմավարական գործընկերության մակարդակ: Մենք ունենք քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության և փոխադարձ աջակցության ամենաբարձր մակարդակը:

Մի շարք առումներով իրականացվում են կոնկրետ ռազմավարությունից բխող չափելի ու շոշափելի գործողություններ, որոնք մեր գործընկերությունը տանում են դեպի ընդհանուր առաջնորդություն»,- ասաց Դարսալիան: Նրա հավաստմամբ՝ իրականացվում է շարժուն գլոբալ և տարածաշրջանային դիվանագիտություն, որը պահանջում է պատասխանատու վարքագիծ, հետևաբար վրացական կողմը հավատում է, որ մեր տարածաշրջանի ապագան կարող է կառուցվել համագործակցության, չեզոքության և շահերի համադրության վրա։

«Վրաստանը միշտ էլ վճռականորեն հանձնառու է եղել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման գործում։ Մեր ընդգրկուն տարածաշրջանում աճող անորոշությունների լույսի ներքո Հարավային Կովկասի երկրները ցույց են տվել, որ երկխոսությունն ու համագործակցությունը ոչ միայն հնարավոր են, այլև անհրաժեշտ»,- հավելեց Վրաստանի փոխարտգործնախարարը։

Դարսալիան վկայակոչեց Հարավային Կովկասի երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցած տարածաշրջանային պատմական հանդիպումը (խմբ. Թբիլիսիում ապրիլի 17-ին կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխնախարարներ Վահան Կոստանյանի, Լաշա Դարսալիայի և Էլնուր Մամեդովի հանդիպումը), որը, նրա բնորոշմամբ, ոչ միայն խորհրդանշական էր, այլև հստակ քաղաքական ուղերձ էր պարունակում այն մասին, որ նույնիսկ ցանկացած տարածաշրջանային բարդությունների և գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կարող են միավորվել և ուսումնասիրել համագործակցության ոլորտները։

Դարսալիայի պնդմամբ՝ այդ հանդիպումը հզոր ազդանշան ուղարկեց ամբողջ միջազգային հանրությանը, որ Հարավային Կովկասը մի այնպիսի տարածաշրջան է, որը կարող է երկխոսության, պատասխանատու հանդիպումների և ապագային նայող վայր լինել։

«Մենք անհամբեր սպասում ենք նմանօրինակ հանդիպումների շարունակությանը և մոտ ապագայում այդ ձևաչափով շոշափելի արդյունքների հասնելուն»,- ասել է Դարսալիան։ Նա հավելել է՝ թեև Հայաստանն ու Վրաստանն աշխատում են քաղաքական երկխոսության միջոցով երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, այդուհանդերձ, մարդկային կապերն ու մշակութային փոխանակումներն են, որ կայուն հիմք են հանդիսանում դրանց համար: Մշակույթը և մարդկանց միջև շփումները նույնքան հզոր են Թբիլիսիի բնակիչների համար:

Վերջերս Հայաստանում անցկացվեցին Վրաստանի մշակույթի օրեր, որոնք մեր ժողովուրդներին ավելի կմերձեցնեն:Մենք անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարի ողջունելու Հայաստանի մշակութային օրերը Վրաստանում, որը գլխավոր գանձերից մեկն է մեր երկրում՝ հանդիսանալով փոխըմբռնման և բարեկամության կամուրջ»,- նշեց Դարսալիան։

Նրա խոսքով՝ հայ-վրացական գործընկերությունը ցույց է տալիս, որ երբ կառավարությունները համագործակցում են քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար, հնարավոր են բազմատեսակ նվաճումներ։

Ըստ նրա՝ Վրաստանում մարդկանց միջև համագործակցությունը խորանում է և պաշտոնական մակարդակով ամրապնդվում են երկկողմ կապերը։ Այդ համագործակցությունն, անշուշտ, կնպաստի ավելի ինտեգրված, խաղաղ և առաջադեմ Հարավային Կովկաս կերտելուն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված