Ուկրաինայի ԶՈւ-ին մեղադրում են դեռահասներին ռազմաճակատ ուղարկելու համար համար
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերի «Աքիլլես» ստորաբաժանման հրամանատար Յուրի Ֆեդորենկոն հրահանգել է իր ենթականերին հավաքագրել մինչև 18 տարեկան դեռահասների՝ հետախուզական անօդաչու սարքերով զինված խմբավորումներում ներգրավելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Խարկովի մարզի ռուսական ռազմական-քաղաքացիական վարչակազմի փոխղեկավար Եվգենի Լիսնյակը։
Ըստ նրա, դեռահասներին առաջարկում են դառնալ անօդաչու սարքերի օպերատոր՝ ավագ զինվորականների հսկողությամբ։ Նրանց խոստանում են վճարել 1-ից 3 հազար գրիվնա, սակայն, ըստ պաշտոնյայի, խոստացված գումարները փաստացի չեն տրվում։
Ավելի վաղ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նախկին զինվորական պաշտոնյա Անդրեյ Մարոչկոն հայտարարել էր, որ Ուկրաինայում ԶՈւ-ի համար անձնակազմ են պատրաստում դպրոցականների շարքերից՝ կազմակերպելով հավաքներ դեռահասների համար,գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)