Ուկրաինան և Ռուսաստանը նոր ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Քաղաքական
Հունիսի 19-ին Ուկրաինան և Ռուսաստանը հերթական ռազմագերիների փոխանակումն են իրականացրել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում, հայտնում են երկու կողմերի պաշտոնական աղբյուրները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է լուսանկարներ ազատված ուկրաինացի զինծառայողների մասնակցությամբ, որոնց մեծ մասը գերեվարվել էր պատերազմի առաջին ամիսներին։ Կիևի տվյալներով՝ ազատված զինվորները հիվանդ կամ վիրավոր են եղել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ փոխանակված ռուս գերիներն ուղղարկվելու են բուժման և վերականգնման։ Կողմերը չեն նշել փոխանակված գերիների հստակ թիվը, հայտնում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)