Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ Բրնովիչ
Սպորտ
Պոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։
«Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։
Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի «Նոան» հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում ու բարդ մրցակիցների դեմ խաղերում 4 միավոր վաստակել։ Նրանք շատ արագ ու ագրեսիվ են գործում։ Պատահական չէ, որ «Նոան» Հայաստանի չեմպիոն է դարձել։ Սա մեզ համար շատ լուրջ ու գայթակղիչ մարտահրավեր է»,-Բրնովիչի խոսքը մեջբերում է Vijesti-ն։
«Նոա» – «Պոդգորիցա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 8-ին կամ 9-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 15-ին կամ 16-ին՝ Չեռնոգորիայում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին