Ֆինլանդիան դուրս է գալիս հակահետավոր ականների արգելքի համաձայնագրից՝ Ռուսաստանի սպառնալիքի պատճառով
Քաղաքական
Ֆինլանդիայի խորհրդարանը քվեարկել է Օտավայի համաձայնագրից դուրս գալու օգտին, որը արգելում է հակահետավոր ականների օգտագործումը։ Որոշումը պայմանավորված է Ռուսաստանի ռազմական սպառնալիքով՝ հատկապես այն բանից հետո, երբ Մոսկվան լայնորեն կիրառել է ականներ Ուկրաինայում։
Ֆինլանդիան միանում է Բալթյան երկրներին և Լեհաստանին, որոնք ևս որոշել են դուրս գալ համաձայնագրից։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը նշել է, որ իրենց նպատակն է պաշտպանել երկիրը հարևան «ագրեսիվ և իմպերիալիստական» Ռուսաստանի վտանգից։
Երկիրը կարող է վեց ամիս անց սկսել ականների պահեստավորումը։ Միաժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել մի շարք երկրների նման որոշումների վերաբերյալ՝ կոչ անելով պահպանել հումանիտար զինաթափման նորմերը, հայտնում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)