Բուշի դուստրը ուղիղ եթերում կտրել է մազերը
ԱՄՆ
ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի դուստրը՝ լրագրող Ջեննա Բուշ-Հեյգերը, ուղիղ եթերում կտրել է իր երկար մազերը՝ կտրուկ փոխելով կերպարը։ «Today with Jenna & Friends» հաղորդման ժամանակ Ջեննայի նոր ոճի հեղինակը հայտնի վարսահարդար Քրիս Մակմիլանն էր, որը բեմում կարճ մազերի հարդարում է կատարել։
Մակմիլանն ընդգծել է, որ Ջեննայի դեմքի ուրվագիծը հիշեցնում է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի դիմագիծը։ Հաղորդման ընթացքում ներկա էր նաև «Սպիտակ լոտոս» սերիալի դերասանուհի Լեսլի Բիբբը, որը վարում էր շոուն։
Ավելի վաղ էլ հոլիվուդյան աստղ Քրիս Պրատի ոճի կտրուկ փոփոխությունը զվարճացրել էր նրա երկրպագուներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)