Դու չես կարող վատ խոսել իմ երկրի մասին. Մակգրեգոր
Սպորտ
Իռլանդացի մարզիկ Քոնոր Մակգրեգորը մեկնաբանել է Իբիցայի գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպը, որտեղ տեսագրության մեջ երևում է՝ ինչպես է ինքը հարվածում մի տղամարդու։ «Դու չես կարող վատ խոսել իմ երկրի ու ժողովրդի մասին։ Երբեք։ Կողմ քվեարկեք Մակգրեգորի օգտին», — գրել է նա X հարթակում։
Դեպքը հայտնի է դարձել հունիսի 18-ին, երբ համացանցում տարածվել է տեսանյութը։ Մակգրեգորը, ով նախկինում եղել է UFC-ի թեթև և գերշքեթև քաշային կարգերի չեմպիոն, ընդհանուր 28 մենամարտից հաղթել է 22-ում:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին