Ռուսաստանն ու Բահրեյնը նախատեսում են մոտ ապագայում վերացնել վիզային ռեժիմը
Քաղաքական
Ռուսաստանն ու Բահրեյնը մոտ ժամանակում կվերացնեն միմյանց քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Այս մասին Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտնել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սլուցկու խոսքով՝ առանց վիզայի ռեժիմը կնպաստի զբոսաշրջային կապերի խորացմանը։ Նա նշել է, որ Բահրեյնի քաղաքացիների շրջանում Ռուսաստանը մնում է պահանջված զբոսաշրջային ուղղություն, և ռուսների հետաքրքրությունը Բահրեյնի նկատմամբ ևս աճում է։
Նախկինում Ռուսաստանը համաձայնեցվել էր նաև Հորդանանի հետ փոխադարձ վիզային արտոնությունների վերաբերյալ՝ 30 օրվա համար։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)