ԱԹՍ-ների նոր «թևավոր» սերունդը կփոխի օդային մարտի կանոնները. Reuters
Քաղաքական
Փարիզի ավիաշոուում խոշոր պաշտպանական ընկերությունները և նորագույն ռազմական տեխնոլոգիաներ ստեղծողները ներկայացրել են նոր սերնդի անօդաչու «թևավոր» սարքեր՝ նախատեսված մարդու կողմից կառավարվող կործանիչների կողքին թռչելու և օդային մարտը փոխակերպելու համար։
ԱՄՆ-ի Anduril և General Atomics ընկերությունները արդեն ստեղծում են առաջին «թևավոր» ԱԹՍ-ները՝ F-35 և F-47 կործանիչների հետ համատեղ օգտագործման համար։ Եվրոպայում Saab, Dassault, Airbus ու Indra ծրագրում են նմանատիպ համակարգեր, իսկ Boeing-ն ու Ավստրալիայի ՌՕՈւ-ն արդեն հաջողությամբ փորձարկել են անօդաչուների և մարդավարված ինքնաթիռների համատեղ աշխատանքը։
Թուրքիայի Baykar-ը և Իտալիայի Leonardo-ն հայտարարեցին ԱԹՍ-ների համատեղ արտադրության մասին։ Գերմանիայի Rheinmetall-ն էլ Anduril-ի հետ կկառուցի եվրոպական շուկայի համար նախատեսված նոր ԱԹՍ-ներ։ Ուկրաինայում օգտագործված փորձը ցույց է տվել ԱԹՍ-ների կարևորությունը ժամանակակից պատերազմներում, իսկ ԱՄՆ-ն դիտարկում է դրանք նաև Չինաստանի դեմ հնարավոր բախման համատեքստում։