Թրամփը հավանություն է տվել Իրանի դեմ հարվածների պլանին
ԱՄՆ
Ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հավանություն է տվել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածների ծրագրին, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Սպիտակ տանը վստահ են, որ «Իսրայելի գործը» կավարտվի միայն Ֆորդոյի օբյեկտի ոչնչացումից հետո, սակայն վերջնական որոշում դեռ չկա։
Ավելի վաղ The Economist-ը հայտնել էր, որ Իսրայելի հարձակման հիմքում ընկած է եղել հետախուզական տվյալ, ըստ որի՝ Իրանն անցել է «չվերադարձի կետը» միջուկային զենք ստեղծելու ճանապարհին։